News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոսկվայում Ուկրաինայի նոր նախագահի մասին դատողություններ կկատարեն ըստ նրա գործերի: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հնարավոր է դատողություններ անել միայն ըստ կոնկրետ գործերի»,- նշել է նա:

Պեսկովը վաղաժամ է համարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Զելենսկուն շնորհավորելու մասին խոսակցությունները: «Առայժմ վաղաժամ է խոսել պարոն Զելենսկուն նախագահ Պուտինի կողմից շնորհավորելու մասին, ինչպես նաեւ համատեղ աշխատելու հնարավորության մասին»,- նշել է նա:

«Որովհետեւ անհրաժեշտ է դատողություններ անել ըստ կոնկրետ գործերի, ըստ կոնկրետ քայլերի»,- պարզաբանել է նա: «Առավել եւս եկեք ելնենք նրանից, որ առայժմ ընտրությունների պաշտոնական տվյալները չեն հրապարակվել, որոնք պարզապես դեռեւս չեն ամփոփվել»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը: Պատասխանելով հարցին՝ կարելի՞ է արդյոք ասել, որ Ռուսաստանի նախագահը որոշել է Զելենսկուն չշնորհավորել մինչեւ Ուկրաինայի ԿԸՀ վերջնական տվյալների հրապարակումը, Պեսկովն ասել է. «Ոչինչ չունեմ ավելացնելու այն ամենին, ինչ հիմա ձեզ ասացի, եւ պարզաբանելու ոչինչ չկա»:

Խոսելով քվեարկության արդյունքների հանդեպ վերաբերմունքի մասին՝ նա շեշտել է, որ Ռուսաստանը հարգում է Ուկրաինայի քաղաքացիների կատարած ընտրությունը, չնայած այդ գործընթացի լեգիտիմությունն արդեն հարցեր է առաջացրել, երբ քվեարկելու հնարավորություն չի տրվել ՌԴ-ում բնակվող Ուկրաինայի 3 մլն քաղաքացիներին:

Ուկրաինայի ԿԸՀ կողմից էլեկտրոնային արձանագրությունների 99 տոկոսի մշակման արդյունքների համաձայն՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Զելենսկին զգալիորեն առաջ է անցել իր մրցակցից՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյից. ձայների 73,21 տոկոս ընդդեմ 24,46 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ