News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բոգոտայի միջազգային օդանավակայանում բռնագրավվել է ավելի քան 1,3 հազար կրիա, որոնք մաքսանենգները պատրաստվում էին ապօինի արտասահման տանել վաճառելու: Այս մասին հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կրիաները պահվում էին վատ պայաններում՝ պլաստիկե փաթեթներում, որոնք դժվարացնում էին օդի մատակարարումը: Արդյունքում 28 կրիա սատկել էր, իսկ մնացյալին տեղափոխել են վայրի ֆլորայի եւ ֆաունայի կենտրոն»,- ասել է Բոգոտայի շրջակա միջավայրի պահպանության հարցերով քարտուղար Օսկար Լոպեսը: Նա հավելել է, որ վերկանգնվելուց հետո կրիաները կվերադարձվեն բնակության բնական միջավայր:

Բռնագրավված կրիաները, որոնք դասվում են Chelus fimbriatus տեսակին, իրենց արտասովոր արտաքին տեսքի շնորհիվ մեծ ճանաչվածություն ունեն ինչպես Կոլումբիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այս կենդանիները գրավում են հավաքորդների հատուկ ուշադրությունը, շատերը դրանք պահում են որպես տնային ձեռնասուններ:

Կոլումբիացի մաքսավորներն առաջին անգամ չեն առգրավում ֆաունայի եզակի ներկայացուցիչների խմբաքանակներ: Օրինակ՝ ապրիլին մայրաքաղաքային օդանավակայանում կալանվել էր եզակի թունավոր գորտ Oophaga lehmanni-ով բեռը, որոնք մաքսանենգները մտադիր էին Գերմանիա տանել: Բնության պահպանության միջազգային միության տվյալներով՝ երկկենցաղի այս տեսակը անհետացման եզրին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ