News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որն ավելի վաղ ազատ էր արձակվել, վերադարձել է խորհրդարանական աշխատանքին եւ հաստատել է քաղաքականության մեջ մնալու իր մտադրությունը: Պատգամավորի ելույթը երեքշաբթի հեռարձակվում է 112.ua-ի ուղիղ եթերում: 

«Ինչ վերաբերում է այս խորհրդարանում իմ ապագային, ես կշարունակեմ ժողովրդական պատգամավոր աշխատել, քանի որ երդվել եմ ուկրաինացի ժողովրդին,- ասել է պատգամավորը: - Ինչ վերաբերում է հետագա քաղաքական ապագային, ապա այո, ես մնում եմ քաղաքականության մեջ»:

Սավչենկոն ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ իր «Նադեժդա Սավչենկոյի հասարակական-քաղաքական պլատֆորմ» կուսակցության հետ մտադիր է պայքարել հաջորդ գումարման ուկրաինական խորհրդարանի տեղերի համար: Կիրակի անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սավչենկոն աջակցել էր Վլադիմիր Զելենսկու թեկնածությանը:

Ապրիլի 16-ի գիշերը Կիեւի մարզի Բրովարյան շրջանային դատարանը Սավչենկոյին ազատ էր արձակել, քանի որ նրա կալանքի ժամկետը լրացել էր: Քննչական մարմինը Սավչենկոյին մեղադրում է խորհրդարանի նիստերի դահլիճում եւ կառավարական թաղամասում ահաբեկչություն պատրաստելու մեջ: 2018 թվականի մարտի 22-ին Ռադան Սավչենկոյին անձեռնմխելիությունից զրկել էր եւ նրան կալանելու թույլտվություն տվել, որից հետո նա կալանավորվել էր: Նրա խափանման միջոցը մի քանի անգամ երկարացվել է:

Ավելի վաղ Սավչենկոյի գործով դատավորները տարբեր պատճառներով ինքնաբացարկ են հայտարարել: Այս գործով հաջորդ նիստը նշանակված է մայիսի 7-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի որդին «ուկրաինական գործի» կապակցությամբ Թրամփի մեղադրանքներից հետո խախտել է լռությունը
Հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի երեքշաբթի օրը․․․
Լուկաշենկոն ԱՊՀ գործընկերներին կոչ է արել աջակցել ուկրաինական նոր իշխանությանը
Բելառուսի նախագահը նաեւ ԱՊՀ գործընկերներին է դիմել հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունները համատեղ լուծելու առաջարկով…
Պորոշենկոն կատակել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու մամուլի մարաթոնի ժամանակ
Հոլովակում Պորոշենկոն խոսում է երեք ծրարների առակի իր մեկնության մասին, որը Ուկրաինայի ներկայիս ղեկավարը ստացել է իր նախորդից…
Նոր գործ է հարուցվել Պորոշենկոյի դեմ
Քրեական վարույթ է սկսվել Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյի դեմ...
Բողոքի ակցիա Գերագույն ռադայի դիմաց. պահանջում են չեղարկել «Շտայնմայերի բանաձեւը»
Ցուցարարների ձեռքին կան «չհանձնել ազգային շահերը» գրությամբ պաստառներ...
Զելենսկու խորհրդականը դեմ չէ սեքս փորձել ռոբոտի հետ
Զելենսկու խորհրդական Նովիկովը պատմել է, որ դեմ չէ ինտիմը փորձել ռոբոտի հետ...
Ամենաշատ