News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եմենում պատերազմը երկրի զարգացումն ավելի քան 20 տարով հետ է գցել։ Այս մասին ասվում է հետազոտությունում, որն անցկացվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի պատվերով՝ հայտնում է AP-ը։

Հետազոտության համաձայն, եթե պատերազմը այս տարի վերջանա, տնտեսական կորուստները կկազմեն 88,8 միլիարդ դոլար։ Եթե հակամարտությունը երկարաձգվի մինչեւ 2030թ․, դա կհանգեցնի նրան, որ բնակչության 71 տոկոսը կհայտնվի ծայրահեղ աղքատության մեջ, 84 տոկոսը կհյուծվի, տնտեսական կորուստները կկազմեն 657 մլրդ դոլար։

Եմենում ՄԱԿ ԶԾ ներկայացուցիչ Աուկե Լուտսման հայտարարել է, որ «նույնիսկ եթե վաղը խաղաղություն հաստատվի, մինչ հակամարտության մակարդակին Եմենի վերադարձի համար կարող են տասնամյակներ պահանջվել»։

2015-ից Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիան պատերազմում է եմենցի խուտի զինյալների դեմ, որի հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, երկիրը հայտնվել է սովի եզրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ