News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում պայթյունների շարքի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 359-ի, ավելի քան 500-ը տուժել է, փոխանցում է Ada Derana պորտալը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:

Լրատվամիջոցները պարզել են, որ իրավապահները ձերբակալել են եւս 18 մարդու, որոնց կասկածում են ահաբեկչություններին մասնակցության մեջ, նրանց մոտից առգրավվել է ռադիոկապ եւ մոտոցիկլետ: Նախօրեին հաղորդվում էր 40 ձերբակալվածի մասին:

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեց պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում Դեհիվալեում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Եվս մեկ ռումբ է հայտնաբերվել Բանդարանաիկե միջազգային օդանավակայան տանող ճանապարհին:

Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն իր մասնակցության ոչ մի ապացույց չի ներկայացրել:

Վկայակոչելով երկրի պաշտպանության եւ զանգվածային տեղեկատվության միջոցների նախարարին՝ News 1st-ը հայտել էր, որ Շրի Լանկայում պայթյունները անցյալ ամիս Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությանը իսլամականների պատասխանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանում աղոթքների համար «խելացի տերողորմյա» են ստեղծել
Նոր գաջեթը բավական օրիգինալ տեսք ունի, այն լիովին կարելի է օգտագործել որպես դեկորատիվ թեւնոց․․․
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Մոզամբիկ, Մավրիկիա եւ Մադագասկար կղզիներ
Հռոմի պապն սկսել է իր հովվապետական այցելությունն Աֆրիկայում...
Մեկնարկել է Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը (ֆոտո)
Հաղարծնի շաբաթը կամփոփվի օգոստոսի 18-ին՝ Խաղողօրհնեքի հանդիսավոր արարողությամբ․․․
Թուրքիայում սաստկանում են քրիստոնյաների հետապնդումները
Թուրքիան ուժեղացրել է քրիստոնյաների հետապնդումները...
Գերմանացի քահանան խոսել է սեքս սկանդալում ներգրավված գործընկերներին ներելու մասին
Ուլրիխ Ցուրկուլենը խոսել է քահանաներին ներելու մասին...
Վատիկանը պաշտպանում է խոստովանքի գաղտնիությունը
Վատիկանի համապատասխան փաստաթղթում նշվում է, որ ոչ մի կառավարություն կամ օրենք չի կարող հոգեւորականներին ստիպել խախտել...