News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան սենատորներ Էդ Մարկեյը եւ Դիանա Ֆեյնսթեյնը սատարել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որը Սենատին են ներկայացրել նրանց գործընկերներ Բոբ Մենենդեզը եւ Թեդ Կրուզը։

«Մենք երբեք չենք կարող իսկապես հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, քանի դեռ լիովին չենք գիտակցել այդ սարսափի մասշտաբները։ Ահա, թե ինչու եմ ես կրկին միավորնել Բոբ Մենենդեզի հետ, որպեսզի ներկայացնենք բանաձեւը, որում պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էդ Մարկեյը։

«Որպեսզի անցյալի չարագործությունները չկրկնվեն, մենք պետք է ճանաչենք նրանց այնպիսին, ինչպիսին դրանք եղել են։ Վաղուց ժամանակն է, որ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչի 1915թ․ Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Դիանա Ֆեյնսթայնը։

Ավելի վաղ Բոբ Մենենդեզը եւ Թեդ Կրուզը Սենատին էին ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ «Ես հպարտ եմ նրանով, որ գլխավորում եմ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման վրա հիմնված ԱՄՆ արտաքին քաղաքականության ապահովման ջանքերը։ Դա պատմական փաստ է, որը քննարկման ենթակա չէ, եւ միայն ճանաչելով այն՝ մենք կարող ենք առաջ շարժվել ու կանխել այլ զանգվածային չարագործությունները»,- Twitter-ում գրել է Մենենդեզը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ