News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկյուղները, թե ցեմենտի ներմուծումը կարող է ազդել Հայաստանում շինարարության ինքնարժեքի վրա, իրական հիմք չունեն։ Այս մասին ապրիլի 26-ին Երեւանում, Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի շրջանակում, որը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ մեկնաբանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների մտահոգությունը հարեւան երկրներից ցեմենտի ներկրման տուրքերի սահմանման առիթով։

Ավելի վաղ  «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները կարծիք էին հայտնել, թե ցեմենտի ներկրման բարձր տուրքերի սահմանումը կխափանի շինարարական ակտիվությունը հանրապետությունում։

«Ես չեմ կիսում այս դիրքորոշումը։ Շուկայում 2018 թվականին իրացվել է մոտ 30 հազար տոննա ցեմենտ, որից միայն 180 տոննան է եղել ներմուծված։ Ընդ որում՝ այդ 180 տոննայից 50 տոննան նեմուծվել է որպես հումք, որից հետագայում ստացել են ցեմենտ։ Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ 2018-ին իրացված ցեմենտի ընդհանուր գումարից, որը կազմել է 600 հազար տոննա, եւ այս դեպքում խոսքը տեղական ցեմենտի մասին է, իրացված տեղական գներով, միայն 130 տոննան է ներկրված ցեմենտ եղել»,- պարզաբանել է Խաչատրյանը։

Այս ամենը, նախարարի կարծիքով, վկայում է այն մասին, որ խոսակցությունները, թե ներկրվող ցեմենտը եւ հումքը ցեմենտի արտադրության համար կարող են դուրս մղել շուկայից տեղական արտադրողներին, չափազանցված են եւ չեն համապատասխանում իրականությանը։ «Հետեւաբար, եւ խոսակցությունները, թե ներկրված ցեմենտը կարող է ազդել շինարարության ընդհանուր ինքնարժեքի վրա, նույնպես չափազանցություն են»,- ընդգծել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ