News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Մաաստրիխտ, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Անմարի Պեն-տե Ստրակեի (Annemarie Penn-te Strake) հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Բալայանը քաղաքապետ Պեն-տե-Ստրակեին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը։

Մաաստրիխտի քաղաքապետը նշեց, որ իր ղեկավարած քաղաքը պատմականորեն կապված է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ, քանի որ քաղաքի հովանավորն է համարվում հայազգի Սուրբ Սերվանտիուսը, ում անունն է կրում քաղաքի գլխավոր վանքերից մեկը։ Անմարի Պեն-տե Ստրակեն բարձր գնահատեց Մաաստրիխտի հայ համայնքի կարեւոր ներգրավվածությունը եւ օրինակելի դերակատարությունը քաղաքի հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքում։

Այս համատեքստում դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին հայ համայնքի նկատմամբ մշտական ուշադրության, նրանց ազգային ինքնության պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծման եւ նրանց նախաձեռնություններին աջակցության համար։

Այնուհետեւ դեսպան Բալայանը հանդիպեց Մաաստրիխտի համալսարանի ռեկտոր Ռիան Լետշերտի (Rianne Letschert) հետ։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին գիտակրթական բնագավառում Մաաստրիխտի համալսարանի եւ հայաստանյան բուհերի միջեւ համագործակցության ուղիների շուրջ։ Հայաստանի դեսպանն ու Մաաստրիխտի համալսարանի ռեկտորն անդրադարձան ցեղասպանագիտության ոլորտում փոխգործակցության հաստատմանը։ Այս առումով Տիգրան Բալայանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն հանդիսացող կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ գործադրվող ջանքերը, միջազգային ասպարեզում առաջնորդող դերակատարությունը։

ՀՀ դեսպանը Մաաստրիխտի համալսարանի գրադարանին նվիրեց շուրջ երկու տասնյակ գրքեր՝ Հայաստանի պատմության, հայկական մշակութային ժառանգության մասին։

Նույն օրը Տիգրան Բալայանը Մաաստրիխտի Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցում հանդիպեց քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ