News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել մարդու իրավունքների պահպանումը սկսել վրացիներից, օրինակ՝ Միխայիլ Սաակաշվիլիից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է ազատություններին, այդ իմաստով նույնիսկ ավելի լավ է սկսել ոչ թե Ռուսաստանից, ոչ թե ռուսներից, այլ, ասենք, վրացիներից կամ նախկին վրացիներից: Օրինակ՝ արդարացի կլիներ ուկրաինական անձնագիրը վերադարձնել մարդու, որն անցյալում վրացի է եղել, իսկ այսօր իրեն ուկրաինացի է համարում, նկատի ունեմ Միխայիլ Նիկոլաեւիչ Սաակաշվիլիին»,- ասել է Պուտինը լրագրողներին:

Պուտինը հիշեցրել է, որ Սաակաշվիլին «ապօրինի զրկվել է քաղաքացիությունից, երկրից ապօրինի վտարվել է, եւ նրան պետք է վերադարձնել, վերականգնել խախտված իրավունքները՝ այնպես, ինչպես Ուկրաինայի մյուս շատ քաղաքացիների, որոնք ստիպված էին երկրի տարածքը լքել եւ ավետյաց երկրներ գնալ՝ փրկվելով այսօրվա ուկրաինական ռեժիմի հետապնդումներից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ