News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max եւ XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Այս մասին նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նրա խոսքով, Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը տարածաշրջանում առաջինն է ներդնում եւ գործարկում eSIM տեխնոլոգիան, որն այս պահի դրությամբ գործում է աշխարհի ընդամենը 29 երկրներում։

«Այս նոր տեխնոլոգիան եկել է փոխարինելու ֆիզիկական SIM քարտերին մասնավորապես նորագույն սերնդի iPhone-ներում, որոնց մեջ ներկառուցված SIM-ը կոչվում է eSIM։  Այսինքն, եթե բաժանորդների սմարթֆոններն ունեն նման հնարավորություն, մնում է միայն ակտիվացնել ծառայությունը եւ eSIM-ն անմիջապես կգործարկվի։ Արդյունքում բաժանորդները կունենան եւս մեկ հեռախոսահամար իրենց սմարթֆոնում»,-ասել է նա:

Եսայանի ներկայացմամբ, սա կարեւոր նորամուծություն է մասնավորապես iPhone օգտագործողների համար, քանի որ նրանցից շատերը մշտապես զգում են երկրորդ SIM քարտի անհրաժեշտությունը. «Այս պահին մեր ընկերությունը բանակցում է նաեւ Apple Watch 3 կամ 4-ի եւ մի շարք այլ արտադրողների կողմից արտադրվող սմարթֆոնների օգտատերերին նույն հնարավորությունն ընձեռելու ուղղությամբ»:

Նշենք, որ eSIM-ն ակտիվացնելու համար անհրաժեշտ է նախ բաժանորդագրվել eSIM ծառայությանը եւ ստանալ հատուկ QR կոդ։ Այնուհետեւ պետք է բացել շարժական կապի կարգավորումներն ինտերնետին միացված սմարթֆոնի վրա, սկանավորել QR կոդը, որից հետո՝ ներբեռնել եւ հաստատել բաժանորդագրությունը: Այս պարզ քայլերից հետո բաժանորդները կկարողանան վայելել իրենց iPhone-ներն արդեն երկու հեռախոսահամարով:

Հավելենք, որ eSIM ծառայությանը հնարավոր է բաժանորդագրվել Երեւանի Ամիրյան 4/7, Հյուսիսային պողոտա 1/2; Yerevan Mall, Արշակունյաց 34; Բագրատունյաց 16/115; Րաֆֆու 39/4; Գայի 17/3; Կոմիտասի 30; Կոմիտասի պող. 8; Էրեբունի 20/52; Տիգրան Մեծի 12/58; Մաշտոցի 5ա/50; Վանտյան 61ա; Սայաթ-Նովա 40/1; Գյումրու Սայաթ-Նովա 7; Վանաձորի Տիգրան Մեծ 61, ինչպես նաեւ Արմավիրի Հանրապետության 7 հասցեներում տեղակայված Ucom-ի սպասարկման կենտրոններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ