News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հայտարարել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Երեքշաբթի համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, փոխանցում է NTV հեռուստաալիքը: 

«Ամեն ինչ լավ կլինի, որեւէ մեկն անհանգստանալու կարիք չունի: Մենք մեր երկրին ժողովրդավարություն կբերենք: Նոր ընտրությունները չենք բոյկոտի, դրանց կմասնակցենք»,- ասել է նա:

Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները կանցկացվեն հունիսի 23-ին: Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքել է ցանկացած քննադատություն՝ կապված այս որոշման հետ եւ կոչ է արել այն հարգել:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իմամօղլուն Յըլդըրըմից առաջ է անցել՝ մարտի 31-ի ընտրություններում ստանալով ընտրողների 4,171 մլն ձայները: 2002 թվականից ի վեր ԱԶԿ-ն առաջին անգամ զիջել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, որի քաղաքապետն է եղել Էրդողանը 1994-1998 թվականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ