News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տեխասցի բարմեն Լինդսեյ Գլասը մեղադրվում է մեծ քանակությամբ ալկոհոլ սերիական մարդասպան Սփենսեր Հայթին վաճառելու մեջ այն գիշեր, երբ սա սպանել էր 8 մարդու, ներառյալ նախկին կնոջը, տեղեկացնում է Americaru-ն։

Լինդսեյ Գլասը սպասարկել է հրաձիգին 2017-ի սեպտեմբերին տեղի Պլանո բարում (Տեխաս)։ Տղամարդը հարբել էր եւ թափահարում էր զենքը, տեղեկացրել են ոստիկանության ներկայացուցիչները Տեխասի ալկոհոլային խմիչքների հանձնաժողովի զեկույցում։ Իրավապահները կարծում են, որ հենց խմիչքն է հարձակման պատճառներից մեկը։

Բարից դուրս գալով՝ Հայթը ներխուժել է նախկին կնոջ տուն, որը երեկույթ էր կազմակերպել։ Նա սպանել է կնոջն ու յոթ հյուրերի, իսկ հետո զոհվել ոստիկանության հետ փոխհրաձգությունում։ Հայթի դիահերձումը ցույց է տվել, որ ալկոհոլի մակարդակը արյան մեջ չորս անգամ գերազանցել է թույլատրված մակարդակը։

Անցած շաբաթ ոստիկանությունը ձերբակալել է Գլասին ալկոհոլային խմիչքների վաճառքի նորմը խախտելու համար. մարդը կարող է պատասխանատվության ենթարկվել հարբեցողին կամ խելագարին ալկոհոլային խմիչք վաճառելու համար։ Գլասին սպառնում է մեկ տարվա բանտարկություն կամ տուգանք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ