News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մաքսային ծառայության աշխատակիցները հերթական անգամ փորձել են կանխել ֆիզիկական անձանց բեռի անվան տակ ձեռնարկատիրական նշանակության ապրանքների ներկրումը Հայաստան։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով երեկ Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսներին սահմանը հատելն արգելելու մասին տեղեկությանը։

«Բազմիցս հնարավորություն ունեցել ենք ասելու, որ Թուրքիայի ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ իրականում բերվում են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ։ Խնդիրն այն է եղել, որ մենք հերթական անգամ փորձել ենք կանխել դա»,–ասաց նա՝ նշելով, որ խնդիրը կարգավորվել է փոխգործակցության  շրջանակներում։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 9–ին Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսներին չէին թողնում սահմանը հատել: 100-ից ավել մարդ չի կարողացել 25 կգ–անոց բեռն անցկացնել։ Քաղաքացիների պնդմամբ՝ բերված հագուստն իրենց անձնական օգտագործման համար է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ