News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջին ալիքը բացասական առումով այնքան էլ մեծ ազդեցություն չթողեց Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին Երեւանում մեկնարկած «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. Կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» թեմայով միջազգային համաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանը ունի ամուր բանկային համակարգ, բարձր կապիտալիզացիայի և լիկվիդայնության մակարդակ, և դա հնարավորություն տվեց դիմակայել բացասական երևույթներին: Ճգնաժամի առաջին լուրջ ազդեցությունը երկրում զգացվեց համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գների անկման ժամանակ: Դրա արդյունքում կտրուկ անկում ապրեց արտահանումը, քանի որ Հայաստանի հանքահումքային արդյունաբերությունն այլևս ի վիճակի չէր դրսում սպառել իր արտադրանքը», — ասաց նա:

Վարչապետի խոսքերով, հաջորդ բացասական ազդեցությունը մասնավոր ներդրումների և տրանսֆերտների կրճատումն էր: Բացի դրանից, տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունը թողեց փոխարժեքի վրա: Նվազեցին շինարարության աճի տեմպերը: «5 ամսվա ընթացքում ունենք 16 տոկոս անկում, որը պայմանավորված է շինարարության ոլորտի անկմամբ: Այս ամենն իր ազդեցությունը թողեց հարկահավաքության և պետբյուջեի կատարման վրա: Արդյունքում կրճատվեցին բյուջետային ծախսերը», նշեց Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետը համոզված է, որ պետք է ունենանք զարգացման 3 սցենար` առաջին` 9.5 տոկոս անկում, երկրորդ` 16 տոկոս, երրորդ` 20 տոկոս: Բյուջեի ծախսային մասը պլանավորվում է մոտ 900 մլրդ դրամ: 2009թ. Հայաստանն ունենալու է 7.5 տոկոս բյուջեի դիֆիցիտ: Այդ դիֆիցիտը հաղթահարելու համար հիմնական միջոցները ստացվելու են Ասիական բանկից` 70 մլն դոլար, Համաշխարհային բանկից` 60 մլն դոլար, 24 մլրդ դրամ ռուսական վարկից և ներքին շուկայից ևս 24 մլրդ դրամ, իսկ ամենախոշոր ներդրումը կանի Արժույթի միջազգային հիմնադրամը`Հայաստանին տրամադրելով 150 մլն դոլար վարկ:

Ըստ Տիգրան Սարգսյանի, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար հարկավոր է ձեռնարկել մի շարք քայլեր: Նախ պետք է նվազեցնել շինարարության, գյուղատնտեսության և սպասարկման տեսակարար կշիռը տնտեսության մեջ և զարգացնել մյուս ոլորտները: Երկրորդ կարևորագույն խնդիրը դեռևս պահպանվող օլիգապոլիաների խնդիրն է, որն էապես նվազեցնում է գների էլաստիկությունը Հայաստանում, և երրորդը ստվերային տնտեսության խնդիրն է, որը պայմանավորված է հարկային և մաքսային վարչարարության ցածր մակարդակով: Վարչապետը ընդգծել է հարկային ոլորտի բարելավման անհրաժեշտությունը եւ հավելել, թե դա շատ ավելի բարդ խնդիր է, քան ենթադրվում էր ի սկզբանե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ