News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման հետ կապված լարվածության ֆոնին Թուրքիայում մայիսի 13-ին մեկնարկել են խոշորամասշտաբ ռազմածովային վարժանքներ։

Վարժանքները կտեւեն մինչեւ մայիսի 25-ը եւ կանցկացվեն միջերկրածովյան շրջանի արեւելյան մասում, Էգեյան ծովում եւ Սեւ ծովում։ Վարժանքներին մասնակցում է 131 ռազմանավ, 57 մարտական ինքնաթիռ եւ 33 ուղղաթիռ՝ ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

«Վարժանքներում մեր նպատակն է ցույց տալ, որ թուրքական զինված ուժերը չափազանց հաստատակամ են եւ ընդունակ են ապահովել Թուրքիայի անվտանգությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, ծովային իրավունքները եւ առավելությունները»,- հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը։

Ծովային հանքավայրում եւ Կիպրոսի ԲԳՏ-ում հայտնաբերվել են բնական գազի մեծ հանքավայրեր։ 2011-ին ամերիկյան Noble Energy ընկերությունը, մասնավորապես, հայտնաբերել էր «Աֆրոդիտե» գազավայրը, որի պաշարները գնահատվում են մոտ 140 մլրդ խորանարդ մետր։ Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, շրջան է ուղարկել հորատող «Ֆաթիհ» նավը, որը շաբաթ օրվա առավոտից գտնվում է ԲԳՏ-ում։ Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտեւի չորս ամիս, մինչեւ սեպտեմբերի 3-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ