News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեն վեց տարում մոտ 100 փիղ է վաճառել Չինաստանին եւ Դուբային 2,7 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, տեղեկացնում է երկրի վայրի բնության գործակալությունը, հաղորդում է AFP-ն։

Պարկերի եւ վայրի բնության վարչության ներկայացուցիչ Թինաշե Ֆարավոն տեղեկացրել է, որ Զիմբաբվեի փղերը լցված են ազգային պարկերում, ներխուժում են բնակավայրեր, ոչնչացնում ցանքսը եւ սպառնալիք ստեղծում մարդկանց կյանքի համար։ «Մենք հավատում ենք ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, դրա համար վաճառել ենք մի քանի փղեր՝ մյուսներին հոգ տանելու համար»։

Ֆարավոն ասել է, որ վերջին հինգ տարիներին «մարդու եւ փղի առճակատման հետեւանքով» զոհվել է 200 մարդ, եւ փղերը ոչնչացրել են 7000 հեկտար բերք»։

Նա ավելացրել է, որ բնական միջավայրը հյուծվել է կլիմայի փոփոխության պատճառով, պարբերական երաշտները մեծացնում են ազգային պարկերի հագեցածությունը՝ կենդանիներին ստիպելով կեր եւ ջուր փնտրել այնտեղ։

Zimbabwe Chronicle թերթի համաձայն՝ 93 փիղ բարեհաջող տեղափոխվել են Չինաստան, եւս չորսը՝ Դուբայ 2012-2018 թվականներին։ Դրանք վաճառվել են 13 500-ից մինչեւ 41 500 դոլարով։

Բոթսվանան, Նամիբիան, Զամբիան եւ Զիմբաբվեն կոչ են արել մեղմել փղոսկրի վաճառքի գլոբալ արգելքը փղերի աճող թվի պատճառով։

Վերջին տասնամյակում փղերի պոպուլյացիան Աֆրիկայում կրճատվել է հիմնականում որսագողության պատճառով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ