News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մասնավոր հատվածը չափազանց մեծ ազդեցություն է գործում ԱՄՆ քաղաքականության վրա։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է Reuters-ը։

Նա նորից հայտարարել է իր ցանկության մասին, որպեսզի Եվրոպան առաջարկի միջանկյալ ուղի Չինաստանի՝ պետության կողմից վերահսկվող տնտեսության եւ Միացյալ Նահանգների չմիջամտության մոդելի միջեւ։

«ԱՄՆ-ը ահեղ մայրցամաք է, բայց նրանք ունեն մի մոդել, որը լիովին կառավարում է մասնավոր հատվածի խոշոր խաղացողներին, եւ որի վրա այլեւս չեն տարածվում դեմոկրատական զսպումներն ու հակակշիռները»,- ասել է Մակրոնը։

Մասնավորապես, Մակրոնը ցանկանում է, որպեսզի Եվրոպան դառնա գլոբալ ստանդարտի կրող թվային տեխնոլոգիաների ավելի կոշտ կարգավորման համար՝ գտնելով ուղի, ինչպես ինքն է անվանում՝ չափից ավելի թույլ Միացյալ Նահանգների եւ չափից ավելի սահմանափակիչ Չինաստանի միջեւ»։

Նա կոչ է արել տեխնիկական ընկերություններին ավելին անել «ընդհանուր բարիքի» համար՝ գլխավորելով Եվրոպայի ջանքերը՝ ուղղված այն բանին, որպեսզի Google-ը, Amazon-ը, Facebook Inc-ը եւ Apple Inc-ը (GAFA) ավելի շատ հարկեր վճարեն։ «Եվրոպայում մենք ստեղծում ենք մոդել, որը կլինի մրցունակ, նորարարական, դեմոկրատական եւ կգործի հանուն ընդհանուր բարիքի»,- ասել է Մակրոնը։

Սիլիկոնային հովտի ներդրողները, սակայն, նախազգուշացրել են Մակրոնին, որ նա վտանգում է չեղարկել այն աշխատանքները, որոնք կատարել է, որպեսզի Ֆրանսիան դարձնի ավելի գրավիչ, եթե չափից ավելի ագրեսիվորեն օգտագործի հարկերը, եւ բացի այդ՝ ԵՄ դաշնակիցների միջեւ եւս գոյություն ունեն տարաձայնություններ այս հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ