News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր վարչակազմի կողմից մշակված իմիգրացիոն բարեփոխումների նոր ծրագիրը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Նախագահը ձգտում է համոզել հանրությանն ու օրենսդիրներին, որ ամերիկյան ներգաղթային համակարգին արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Բարեփոխումները մշակողները հատուկ ուշադրություն են հատկացրել սահմանների անվտանգությունը, ինչպես նաեւ վերաիմաստավորել «Գրին քարտերի» տրամադրման մոտեցումը:

Ծրագրի հեղինակները՝ ԱՄՆ նախագահի փեսա, ավագ խորհրդական Ջարեդ Քուշների ղեկավարությամբ, առաջարկում են փոփոխել դրանց տրամադրման կանոնները՝ հօգուտ կրթված եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների, եւ հրաժարվել ԱՄՆ քաղաքացիների հարազատներին «Գրին քարտերի» տրամադրման սկզբունքից:

Սպիտակ տունն այդ ծրագիրը կյանքի կոչելու համար պետք է այն ներկայացնի Կոնգրեսին: Սակայն քիչ հավանական է, որ վարչակազմը համաձայնության կհասնի դեմոկրատների հետ, գրում է Associated Press-ը:

Վարչակազմի ներկայացուցիչները հայտնել են, որ Թրամփի ծրագիրը ենթադրում է բալերի սահմանում, որի գաղափարը փոխառվել է Կանադայից, Ճապոնիայից, Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից: Նոր ներգաղթյալներին ԱՄՆ իշխանությունների կողմից տրամադրվող «Գրին քարտերի» քանակը կմնա նույնը, սակայն զգալիորեն կմեծանան քվոտաները պրոֆեսիոնալների համար:

Հաշվի կառնվեն նաեւ թեկնածուների տարիքը, անգլերենի իմացությունն ու ԱՄՆ-ում աշխատանքի առաջարկների առկայությունը:

Ավելի քիչ  «Գրին քարտեր» կրտամադրվեն ԱՄՆ քաղաքացիների հարազատներին: Բացի այդ, չեղյալ կհայտարարվի «Գրին քարտ» վիճակախաղը, որն այժմ թույլ է տալիս օտարերկրացիներին մշտական բնակության թույլտվության ստանալ՝ անկախ որակավորումից, կրթությունից եւ լեզվի իմացությունից:

Հաղորդվում է նաեւ, որ ԱՄՆ-ում աշխատանքի առաջարկների առկայության կամ պորֆեսիոնալ ունակությունների հիման վրա վիզաներ կկազմվեն 57%-ով, այն դեպքում, երբ հարազատների համար վիզաները կլինեն 33% (այժմ այդ ցուցանիշը հանսում է 66%-ի):

Վիզաների քանակը 22%-ից կկրճատվի՝ հասնելով 10%-ի:  

Վարչակազմն ակնկալում է նաեւ հատուկ հիմնադրամ ստեղծել սահմանների անվտանգության պաշտպանության համար: Բացի այդ, Սպիտակ տունը ցանկանում է վերանայել ԱՄՆ-ում ապաստան տրամադրելու մոտեցումը. ծրագրվում է կրճատել ընդունվող հայտարարությունների քանակն ու թեթեւացնել երկրից փախստականների չափորոշիչներին չհամապատասխանող անձանց արտաքսման գործընթացը: 

Սպիտակ տան ներկայացուցիչների խոսքով՝ ծրագրի հավելյալ մանրամասները հայտնի կլինեն մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում:  

Սպիտակ տան ենթադրվող տեքստում չի հիշատակվում անօրինական ներգաղթյալների խնդրի մասին: Խոսք չկա նաեւ «երազողների» մասին՝ անօրինական ներգաղթյալների երեխաները, որոնք երկիր են մուտք գործել մինչ դեռահաս տարիքը: Այս փուլում նրանց ճակատագիրը չի քննարկվում, սակայն Սպիտակ տանը խոստովանում են, որ այդ ծրագիրն իմիգրացիոն համակարգի բարեփոխումների միայն առաջին քայլն է:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ