News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միգրանտները, որոնց ներս են թողնում «բռնեցի-բաց թողեցի» սողանցքի պատճառով, միեւնույն է, կարտաքսվեն երկրից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

ԱՄՆ-ում «բռնեցի-բաց թողեցի» են անվանում միգրանտներին միգրացիոն դատարանում լսումների ժամանակ ազատ արձակելու գործելակերպը։

«Սահմանապահ պարեկը կալանում է ռեկորդային թվով մարդկանց հարավային սահմանին։ Վատ «մաչոները», որոնք այնտեղ շատ են, կալանվում են եւ կուղարկվեն տուն։ Նրանք, որոնց մենք թողնում ենք «բռնեցի-բաց թողեցի» անհեթեթ սողանցքի պատճառով, գրանցվում են եւ ավելի ուշ կարտաքսվեն»,- Թվիթերում գրել է Թրամփը։

Նա նշել է, որ դեմոկրատները նույնպես հասկացել են սահմանին տիրող արտակարգ իրավիճակը, որը կարելի է անհապաղ փոխել համատեղ ջանքերով։ «Մեզ պետք են դեմոկրատների ձայները, եւ ամեն բան լավ կլինի»,- ավելացրել է նա։

Միգրանտների քարավանները Կենտրոնական Ամերիկայից եւ այլ պետություններից սկսել են շարժվել դեպի ԱՄՆ Մեքսիկայով անցած տարվա աշնանից։ Արդյունքում՝ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին կուտակվել է մի քանի հազար միգրանտ։ ԱՄՆ իշխանությունները սահման են ուղարկել մի քանի հազար զինծառայողներ անվտանգության ապահովման համար։

Ապրիլի սկզբին ԱՄՆ նախագահ Թրամփը հաստատեց մտադրությունը՝ իր կողմից լիովին կամ մասամբ փակելու Մեքսիկայի հետ սահմանը, եթե վերջինը գլուխ չհանի ԱՄՆ անլեգալ միգրանտների հոսքից։  Թրամփը խոստովանել է, որ սահմանների փակումը բացասաբար կազդի ԱՄՆ տնտեսության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել