News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի 16-ամյա Հ․ Մ․-ն:

Բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 17-ին, ժամը 09.20-ին, անչափահասն ինքնակամ ներկայացել է բաժին։ Պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գորիսի Վերիշեն բնակավայրի 1-ին փողոցում Հ․ Մ․-ն դանակով հարվածներ է հասցրել տղամարդուն եւ վնասվածքներ պատճառել:

Հարուցվել է քրեական գործը:

Անչափահասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելայում սպանել են «Ճագար» մականունով ամենափնտրվող թմրավաճառներից մեկին 
Իշխանությունները նրան հետեւել են մի քանի ամիս․․․
Մինեսոտայի բնակիչը բահով եւ իշայծյամի եղջյուրով ծեծելով սպանել է իր աղջկան հետապնդած մանկապիղծին
Ուրբաթ օրը կայացած նիստում Աքսթելի գրավի չափը սահմանվել է 1 միլիոն դոլար․․․
Տեխասի դատարանը հետաձգել է իր երկու աչքերը հանած բանտարկյալի մահապատիժը
Ավելի ուշ նա ոստիկաններին ասել է, որ Աստված իրեն հանձնարարել է կատարել այդ սպանությունները, եւ որ նա հավատում էր, որ իր ընտանիքի բոլոր երեք անդամները դեւեր են․․․
Այովա նահանգի դատարանը 22-ամյա տղամարդուն դատապարտել է 3 ցմահ ազատազրկման՝ ծնողներին ու քրոջը սպանելու համար
Ջեքսոնը հիվանդանոց է տեղափոխվել ոտքի հրազենային վնասվածքով, որը, ըստ դատախազների, ինքն իրեն է հասցրել․․․
Իտալիայում փնտրում են Սարդինիայի բանտից սավաններով փախած «Գնդակ» մականունով մաֆիոզին
Նշվում է, որ քաղաքում անհայտ անձինք հրավառություն են կազմակերպել նրա փախուստի պատվին․․․
Ռուսաստանի ռազմական դատարանը փակ ռեժիմով կքննի քրեական հեղինակություն Շիշկանի գործը
Գործը դռնփակ դատական նիստում քննելու մասին միջնորդել էր մեղադրող կողմը․․․
Ամենաշատ