News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Deutsche Bank-ի փողերի լվացման դեմ պայքարի մասնագետները 2016 եւ 2017 թվականներին խորհուրդ են տվել ԱՄՆ ֆինանսական հանցագործությունների հարցերով դաշնային հսկողական մարմնին զեկուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա փեսա Ջարեդ Քուշների վերահսկողության ներքո եղած ընկերությունների մասնակցությամբ բազմաթիվ գործարքների մասին, հայտնում է New York Times-ը:

Վկայակոչելով Deutsche Bank-ի 5 նախկին եւ ներկա աշխատակիցների՝ պարբերականը պնդում է, որ գերմանական բանկի ղեկավարությունը, որը Թրամփի եւ Քուշների ընկերություններին միլիարդավոր դոլարի վակեր է հատկացրել, մերժել է իր աշխատակիցների խորհուրդը: Նման տեղեկությունները երբեք չեն փոխանցվել կառավարությանը:

Գործարքները, որոնցից մի քանիսն առնչվել են այլեւս գոյություն չունեցող Թրամփի հիմնադրամին, համակարգչային համակարգում զգուշացում են առաջացրել, որը նախատեսված է ապօրինի գործունեության հայտնաբերման համար, New York Times-ին հայտնել են բանկի նախկին աշխատակիցները:

Դրանից հետո բանկի ֆինանսական մոնիթերինգի հարցերով աշխատակիցները, որոնք վերլուծել են այս գործարքները, պատրաստել են կասկածելի գործունեության վերաբերյալ, այսպես կոչված, հաշվետվություններ, որոնք, նրանց կարծիքով, պետք էր ուղարկել արդարադատության նախարարության ֆինանսական հանցագործությունների ստորաբաժանմանը, գրում է պարբերականը:

New York Times-ը նշում է, որ բանկի աշխատակիցների կարծիքով՝ գործարքների մասին չհայտնելու որոշումը փողերի լվացման վերաբերյալ օրենքները զանց առնելու մոտեցման հետեւանք է: Նրանց խոսքով՝ բանկի ղեկավարությունը պարբերաբար հրաժարվել է հաշվետվություններ ուղարկել, որպեսզի պահպանի շահութաբեր հաճախորդների հետ հարաբերությունները:

Մի աշխատակցուհի, որը վերլուծել է որոշ գործարքներ, տեղեկացրել է, որ ազատվել է անցած տարի՝ այն բանից հետո, երբ մտահոգություն է հայտնել բանկի գործելակերպի վերաբերյալ, տեղեկացնում է New York Times-ը։

Պարբերականը մեջբերում է Deutsche Bank-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքը, որն ասել է, որ քննիչներին չեն խանգարել բարձրացնել կասկածելի թվացող գործողությունների մասին հարցերը։ Բանկի ներկայացուցիչը «կտրականապես սուտ» է անվանել այն պնդումները, որ բանկի աշխատակիցներին տեղափոխել են այլ պաշտոնների կամ ազատել են աշխատանքից, որպեսզի մարեն ինչ-որ այցելուով պայմանավորված տագնապները։ Նա նաեւ նշել է, որ Deutsche Bank-ն ակտիվացրել է պայքարը ֆինանսական հանցագործությունների դեմ։

Trump Organization-ի ներկայացուցիչը, որը կառավարում է Թրամփի շատ ակտիվներ, տեղեկացրել է New York Times-ին, որ իր ընկերությանը հայտնի չէ գործարքների մասին, որոնք նշված են որպես կասկածելի։ Նրա խոսքով՝ ներկայում Trump Organization-ը օպերացիոն հաշիվներ չունի Deutsche Bank-ում։

«New York Times-ը փորձում է բացարձակ կեղծ սկանդալային պատմություն ստեղծել, երբ նյութերի համար գաղափարներն արդեն չեն բավականացնում»,- Reuters-ին ասել է Kushner Companies-ի ներկայացուցիչը։

Deutsche Bank-ի եւ Trump Organization-ի ներկայացուցիչները չեն արձագանքել Reuters-ի խնդրանքին՝ տալու անկախ մեկնաբանություններ։

New York Times-ը գրում է, որ գործարքների բնույթը, որոնց մասին խոսվում է, պարզ չէ։

Համենայնդեպս, որոշ գործարքներ կապված են եղել դրամական հոսքերի հետ, որոնք ստացողները կամ ուղարկողները օտարերկրյա կազմակերպություններ են կամ անձինք, որոնց բանկային ծառայողները կասկածելի են համարել։

Հրապարակումը ի հայտ է եկել այն պահին, երբ Կոնգրեսը եւ Նյու Յորքի նահանգի իշխանությունները հետաքննում են Թրամփի, նրա ընտանիքի եւ Deutsche Bank-ի միջեւ հարաբերությունները եւ պահանջում ներկայացնել փաստաթղթեր՝ կապված կասկածելի ակտիվության հետ։

Թրամփը դատական հայց է ներկայացրել ֆինանսական փաստաթղթերի պահանջի մասին Ներկայացուցիչների պալատի օրակարգն արգելափակելու փորձի վերաբերյալ, որոնք ուղարկվել են Deutsche Bank, Capital One Financial Corp եւ Mazars LLP հաշվապահական ընկերություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը
Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը հագեցած է նորագույն սարքերով, սպասարկման նորարարական լուծումներով...
Հայտնի են Ամիօ Ժամանակաշրջանի 25 հաջողակները (ֆոտո)
Բանկի կողմից շատ սիրված նախագիծն ամփոփվեց ջերմ և ընկերական միջավայրում...
Ֆասթ Բանկի՝ Բաղրամյան 1/4 հասցեում գործող մասնաճյուղը վերաբրենդավորվել է
Բանկը շարունակաբար բարելավում է հաճախորդների սպասարկման որակը՝ ձգտելով...
Վերաբացվել է Ամիօ բանկի «Հրազդան» մասնաճյուղը (ֆոտո)
Մասնաճյուղի բացման առիթով, որպես ավանդույթ՝ Բանկի բոլոր հաճախորդները բացման առաջին օրը  ձեռք բերեցին Amio Visa Gold  10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար...
Օգոստոսի 27-ին կայացավ Amio & ML նախագծի վիճակահանությունը. 300 շահառու ձեռք կբերի բնակարան շահավետ պայմաններով
Հայտերը լրացնելու վերջնաժամկետը օգոստոսի 25-ն էր...
ԱրարատԲանկ․ բարձրանում ենք Արագած՝ հանուն հերոսների կրթության (ֆոտո)
ԱրարատԲանկի ավելի քան 20 աշխատակից հաղթահարեց Արագածի 3887մ բարձրությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ