News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌԾՈւ Preble նավը Սքարբորո խութի մոտ (Հուանյան կղզի) Հարավչինական ծովում խախտել է Չինաստանի ինքնիշխանությունը։ Այս մասին ճեպազրուցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը։ Չինաստանը, տեղեկացրել է նա, բողոք է հայտնել ԱՄՆ-ին միջադեպի առիթով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Որքան ինձ հայտնի է, ԱՄՆ ՌԾՈւ Preble նավը առանց Չինաստանի կառավարության թույլտվության մտել է Հուանյան կղզու ջրային տարածք»,- նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ՌԾՈւ նավերը պարզել են ավիակրի պատկանելությունը եւ նախազգուշացրել նրան։ «Պետք է ընդգծեմ, որ ամերիկյան նավի գործողությունները խախտել են Չինաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաեւ վնաս են հասցրել խաղաղությանը, անվտանգությանն ու կարգին համապատասխան ջրերում։ Չինաստանը դատապարտում է այս ակտը եւ վճռական բողոք հայտնում»,- ավելացրել է գերատեսչության ներկայացուցիչը։

«ԱՄՆ-ը արհամարհում է տարածաշրջանի երկրների կամքը՝ պահպանել խաղաղություն եւ կայունություն Հարավչինական ծովում։ Նրանք օգտագործում են օդային եւ ծովային նավարկության ազատության իրավունքը որպես տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանը վնասելու միջոց»,- նշել է Լու Կանը։ «Մենք վճռականապես կոչ ենք անում ԱՄՆ-ին դադարեցնել նման սադրանքները։ Չինաստանը կշարունակի կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները ազգային ինքնիշխանության եւ անվտանգության պաշտպանության, ինչպես նաեւ Հարավչինական ծովում խաղաղության եւ կայունության պահպանման համար»,- ամփոփել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ