News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առեւտրի նախարարությունը տեղեկություն է հրապարակել ժամանակավոր ընդհանուր թույլտվություններ տրամադրելու մասին, որոնք չինական Huawei ընկերությանը թույլ կտան պահպանել եղած ցանցը եւ առկա հաճախորդներին ծրագրային թարմացումներ տրամադրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ժամանակավոր թույլտվությունը կգործի մինչեւ օգոստոսի 19-ը:

ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի խոսքով՝ ժամանակավոր ընդհանուր թույտվությունը «օպերատորներին ժամանակ կտա պայմանավորվածությունների հասնել» այլ ընկերությունների հետ: Չինական ընկերության դեմ սահմանափակումների հետաձգման որոշումն ընդունվել է ամերիկյան ընկերությունների համար սուր խնդիրներ չստեղծելու համար:

«Ժամանակավոր ընդհանուր լիցենզիան թույլ է տալիս գործունեության որոշակի տեսակներ, որոնք անհրաժեշտ են գոյություն ունեցող հաղորդակցային ցանցերի աշխատանքը շարունակելու եւ բջջային ծառայությունները պահպանելու համար, ներառյալ կիբեռանվտանգության ոլորտում հետազոտությունները, որոնք չափազանց կարեւոր են առկա հաղորդակցային ցանցերի եւ սարքավորումների ամբողջականության եւ հուսալիության պահպանման համար»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ տեղեկատվական տեխնոլոգիաներին սպառնացող արտասահմանյան լրտեսության մասին եւ կոչ էր արել ներդրումների հրապարակայնությունը հավասարակշռել ազգային անվտանգության հետ: Նա հրաման էր ստորագրել՝ հայտարարելով «ազգային ԱԴ» ռեժիմ՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների սպառնալիքների հետ:

Անցյալ շաբաթ ԱՄՆ առեւտրի նախարարությունը Huawei-ն մտցրել էր սեւ ցուցակ, որով չինական ընկերության համար փակվում էր ամերիկացի արտադրողների բաղադրամասեր եւ տեխնոլոգիաներ գնելու ճանապարհը: Huawei-ն նաեւ այն ընկերությունների ցուցակում է, որոնց արգելված է առանց համապատասխան լիցենզիայի ամերիկյան բիզնեսի հետ գործունեություն ծավալել:

«Ռեյթեր» գործակալության տվյալներով՝ Google-ն արդեն դադարեցրել է Huawei-ի հետ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք սարքավորումների, ԾԱ եւ տեխնիկական ծառայությունների փոխանցում են պահանջում՝ նրանց բացառությամբ, որոնք համընդհանուր հասանելի են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ