News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Մոտ 400 օրենսդիրներ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի հարցում, որն ուղղված կլինի տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների վերացմանը։ Համապատասխան նամակը, որի տակ ստորագրել են Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների անդամները, տարածել է օրենսդիր մարմնի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն։

«Օրենսդիրների մի խումբ, որի մեջ են երկու կուսակցությունների եւ (Կոնգրեսի) պալատների անդամներ, նախագահին կոչ են արել  համապարփակ ռազմավարություն իրականացնել Սիրիայի հարցում՝ ուղղված անվտանգության սպառնալիքների վերացմանը, որոնց (տարածաշրջանում) բախվում են Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները»,- պարզաբանել են կոմիտեի մամուլի ծառայությունում։

«Հակամարտությունը Սիրիայում բարդ է, եւ պոտենցիալ լուծումները կատարյալ չեն, բայց մեր միակ ընտրությունն այն քաղաքականությունն է, որը կարող է կանգնեցնել ԱՄՆ, Իսրայելի շահերը վտանգող, տարածաշրջանային անվտանգության ու կայունության աճող սպառնալիքների դադարեցումը։ Այդ ռազմավարությունը պահանջում է ամերիկյան առաջատարություն»,- ասում են օրենսդիրները նամակում։ Սիրիայում ահաբեկիչների կողմից պահվող «չկառավարվող տարածքները», ըստ նրանց, սպառնում են ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին։ Քաղաքական գործիչները Թրամփին նաեւ խնդրում են ավելի արդյունավետ աջակցություն ապահովել Իսրայելին ընդդեմ Սիրիայի հետ սահմանի երկայնքով առկա սպառնալիքների։

Նրանք դարձյալ ԱՄՆ նախագահին կոչ են արել «ուժեղացնել ճնշումն Իրանի եւ Ռուսաստանի վրա՝ Սիրիայում (նրանց) գործունեության հետ կապված։ «Ամերիկայի հստակ եւ հետեւողական գործողությունները եւ սերտ համակարգումը մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ կարող են կարեւոր ազդանշան ուղարկել չարամիտ սուբյեկտներին տարածաշրջանում»,- ասվում է նամակում։ Օրենսդիրները նաեւ մատնանշել են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման վրա ճնշան սաստկացման անհրաժեշտությունը։

2018 թվականի դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարեց, որ որոշել է զորքերը դուրս բերել Սիրիայից։ Ենթադրվում էր, որ դա տեղի կունենա 60-100 օրվա ընթացքում։ Փետրվարի 10-ին ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը տեղեկացրեց, որ զորքերի դուրսբերումը կարող է սկսվել առաջիկա շաբաթներին, բայց վճռական գործոն է լինելու իրավիճակը տեղում։ Հետագայում Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները, համաձայն մամուլի հրապարակումների, փաստորեն համոզեցին ԱՄՆ նախագահին վերանայել սկզբնական որոշումը եւ Սիրիայում թողնել ԱՄՆ ուժերի մի մասը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
100-ից ավելի սիրիացի կարիքավոր ընտանիքների բաժանվել են Հայաստանից Սիրիա հասցված նվերները (ֆոտո)
Հալեպ քաղաքի մշակույթի տանը հունիսի 17-ին հայկական կողմի նախաձեռնությամբ սիրիացի երեխաների համար միջոցառում է կազմակերպվել...
ՀՀ դեսպանը այցելել է Սիրիայի հյուսիս-արեւմտյան շրջաններ, այդ թվում Քեսաբ
Լաթաքիայի հայ համայնքի ներկայացուցիչների եւ սբ․ Աստվածածին եկեղեցու թաղական խորհրդի ղեկավար անդամների հետ հանդիպմանը ՀՀ դեսպանը...
«Մենք ձեզ հետ ենք». ՀԱՓԿ-ն սիրիահայ երեխաներին նվերներ է հանձնել (ֆոտո)
Միջոցառմանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը...
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն Սիրիայի հարցում դեռեւս համաձայնության չեն եկել. Պետքարտուղարություն
Մենք Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներով շփումներ ունեցել ենք եւ ունենք, ասել է Սիրիայի հարցով ամերիկացի հատուկ ներկայացուցիչը…
Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը (ֆոտո)
Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման...
Սիրիայում հայ մասնագետներն առ այսօր 33,400 քմ տարածք են ականազերծել, վիրաբուժական օգնություն է ցուցաբերվել 394 հիվանդի
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները...