News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «լիովին հնարավոր է», որ Իրանը պատասխանատու է  Պարսից ծոցի երկրների նավթային շահերի սաբոտաժի համար, աղորդում է AFP-ն:

«Հաշվի առնելով բոլոր տարածաշրջանային հակամարտությունները, որոնք մենք նկատել ենք վերջին տասնամյակում եւ այդ հարձակումների ձեւը, թվում է՝ լիովին հնարավոր է, որ Իրանը պատասխանատու է  դրանց համար», - ասել է Պոմպեոն, որն ավելի ուշ ամերիկացի օրենսդիրներին կտեղեկացնի Թեհրանի հետ հարաբերություններում լարվածության աճի մասին:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաղորդել էին  երկու նավթային կայանների վրա դրոնների հարձակման մասին: Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարարը մեղադրել էր Իրանին հարձակման կազմակերպման համար, որի պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի հուսիթները:

Անօդաչու սարքի հարձակումը տեղի է  ունեցել 2 օր անց այն բանից հետո, երբ երկու նավերը, այդ թվում երկու սաուդյան նավթային  տանկերները ԱՄԷ ափերի մոտ սաբոտաժի արդյունքում վնասվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ