News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսսի-Բրայերսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անցումային արդարադատության ներդրմանն առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարար Վարդապետյանը գործընկերներին տեղեկացրել է, որ առաջիկայում Խորհրդարանում կազմակերպվող հանրային լսումների շրջանակում՝ որպես հիմնական զեկուցող, ներկայացնելու է անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը: Ամերիկացի գործընկերոջ հարցին ի պատասխան՝ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական քննարկումների օրակարգում ներառված են նաև վեթթինգի ինստիտուտի կիրառման իրավական գործիքակազմին առնչվող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների:

Ամփոփելով քննարկումը՝ կողմերը հետագա համագործակցության խորացման պայմանավորվածություն են ձեռք բերել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ