News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Սեւանի իշխանի պաշարաների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը 2013-2017 թթ․ պետության կողմից ստացել էր 9 միլիարդ դրամ գումար՝ ծրագիրն իրականացնելու համար, հաղորդում է «ԷկոԼուրը»: 

Ըստ Կառավարության կողմից հաստատված ծրագրի, մինչեւ 2024 թ. մանրաձկան արտադրությունը նախատեսվում է հասցնել 50 հազար տոննայի՝ ապահովելով 4 հազար աշխատատեղ։

Ներկայում հիմնադրամում աշխատում է 80-90 մարդ, իսկ արտադրությունը չի գերազանցում 150 տոննան։ Այս մասին հայտնեց հիմնադրամի տնօրեն Վարդան Մամիկոնյանը մայիսի 8-ին Բնապահպանական Հանրային դատարանի՝ «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սեւանա լճին սպառնացող վտանգների մասին» գործի քննության ժամանակ։

Թեեւ ծրագրում նշված թվերն ու հիմնադրամի կողմից այսօր տարվող աշխատանքը բավական հեռու են միմյանցից, Վարդան Մամիկոնյանն իրենց աշխատանքը գնահատեց նորմալ հունով ընթացող գործընթաց, միաժամանակ հավելեց, որ ներկայումս ծրագիրը վերանայվում է։

«Շատ զգուշավոր կատարված մոնիթորինգի արդյունքներից ելնելով՝ առաջարկում են, որ չգերազանցենք 7-10 հազար տոննա արտադրությունը: Իսկ հակառակ դեպքում կարող է լճին վնաս հասցվի: Մեր արտադրությունն այս պահին չի գերազանցում 100-150 տոննան: Խոսքը վերաբերում է ձկների տարեկան քաշաճին:

Վերանայվող ծրագրում մենք սահմանը կդնենք ոչ ավել քան 7-8 հազար տոննան: Մանրաձկան գործարանի ներկա հզորությամբ չենք կարող հասնել նույնիսկ 5 հազար տոննայի: Երբ այդ թվերին քիչ թե շատ մոտենանք, կհասկանանք 7-8 հազարի իմաստ ունի ձգտել, թե ոչ: Առավելագույնը մինչեւ 50 գրամ 2 միլիոն մանրաձուկ կարող ենք արտադրել»,- նշեց նա:

Համաձայն ծրագրի, հիմնադրամը պետք է Սեւանա լիճ բաց թողնի իր արտադրած մանրաձկան 25 տոկոսը: Ավելի շատ չեն կարող բաց թողնել, քանի որ մեծ մասը պետք է վաճառեն, այնուհետեւ ստացված եկամուտները կրկին ուղղեն ծրագրի մեջ: Սեւան են բաց թողնում մինչեւ 1.5 գր մանրաձուկ։ Իսկ ցանցեր տարվում են 50 եւ ավելի գրամ կշռով մանրաձկներ:

Մամիկոնյանը նկատեց, որ 2017 թ. իրենց ցանցերի վնասվելու արդյունքում ամբողջ մանրաձուկը լցվեց լիճ, ինչի շնորհիվ Սեւանա լճում ավելի քան 17 անգամ ավելացավ իշխանի պաշարը:

«Լճում իշխանի պաշարները տարիներ շարունակ գնահատվել են մեկ, մեկուկես տոննա: Մեզ մոտ փախուստը եղել է մոտավորապես 100 տոննայի չափով: Փախուստը եղել է ապրիլին, իսկ գնահատել ենք պաշարները հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Էդ ընթացքում որսագողերն իրենց գործը արել են: Ու այդ պահին տեսնում էինք, որ պարկերով, կգ-ը 1000 դրամով լճից հանածիշխանը վաճառում էին»,-նշեց հիմնադրամի տնօրենը։

Ըստ Վարդան Մամիկոնյանի, իրենց ծրագրի նպատակներից է նաեւ սելեկցիայի արդյունքում փորձել ունենալ արտադրական ձուկ իշխանի բազայի վրա: «Մենք շուկայից գնում ենք այսպես կոչված իշխան, բայց դա իշխան չէ: Ոչ մի կապ չունի մեր իշխանի հետ: Դա ծիածանափայլ ֆորելն է, որը վայրի ֆորելի հիման վրա ստեղծված արտադրական ձկնատեսակ է»,- ասաց նա։

Վարդան Մամիկոնյանը պնդում է, որ իրենց կողմից օգտագործվող կերերը հորմոն չեն պարունակում: Այն ներկրում են Դանիայից, Հոլանդիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից: Նրա խոսքով, բազմաթիվ կազմակերպություններիրենց կերի հետազոտություն են կատարել եւ հերքել այնտեղ հորմոնների առկայությունը:

Վարդան Մամիկոնյանի կողմից ներկայացված տվյալները փաստում են այն մասին, որ ՀՀ նախկին կառավարության կողմից հատատված ծրագիրը փոփոխվել է եւ ակնկալվող արդյունքները ազալիորեն զիջում են նախանշված ցուցանիշներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել