News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ոստիկանության պետի առաջին տեղակալը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ղեկավար կազմը։

Վալերի Օսիպյանը նախ վերլուծեց այս տարվա հինգ ամիսների ընթացքում գլխավոր վարչությունների կատարած աշխատանքը՝ արդյունքը համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքի հետ։

Ոստիկանության պետն առանձնացրեց հանրորեն վտանգավոր մի շարք հանցագործություններ՝ հանձնարարելով ակտիվացնել պայքարը դրանց կանխարգելման ուղղությամբ։ Նա ընդգծեց՝ շարունակելու է հետեւողականորեն պահանջել, որ գլխավոր վարչությունների աշխատակիցները անթերի կատարեն իրենց պարտականությունները։ Ոստիկանության պետը հանձնարարեց ավելի ակտիվացնել  համագործակցությունը տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ՝ փաստելով, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունները օպերատիվ աշխատանքների ճիշտ կազմակերպման ու իրականացման ազդակ են։

Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադարձ եղավ անչափահասների մասնակցությամբ կատարվող հանցագործությունների կանխարգելման աշխատանքներին, որոնց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ Վալերի Օսիպյանը հանձնարարականներ տվեց ոլորտի պատասխանատուներին։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով գլխավոր վարչությունների կատարած աշխատանքը՝ ոստիկանության պետը մատնանշեց նաեւ որոշ բացթողումներ, որոնց արագ եւ արդյունավետ շտկման համար եւս տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

«Մեզ բացառիկ հնարավորություն է տրված կյանքի կոչելու օրենքով մեզ վերապահված պարտականությունները: Ստեղծված իրավիճակում բոլորը հավասար են օրենքի առջեւ ու նաեւ մենք պետք է բարեխիղճ ծառայությամբ թույլ չտանք, որ այդ սկզբունքը ոտնահարվի»,- ամփոփեց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ