News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել։

Oրվա առաջին կեսին ՀՀ վարչապետի անունից ճաշկերույթ է կազմակերպվել` ի պատիվ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի։ Այսօր  ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի, ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունթեր Օթինգերի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուի, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի հետ։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրախորհրդարանի անդամ Մայոր Օրեխայի հրավերով, կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահության անդամների հետ աշխատանքային ընթրիքի:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը,  կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ