News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում ասուլիսից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Տոկիոն համաձայնվել է Վաշինգտոնից գնել 105 F-35 «անտեսանելի» կործանիչներ, հաղորդում է CNN-ը:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ անցյալ տարի Ճապոնիան ամերիկյան ռազմական տեխնիկայի խոշորագույն գնորդներից է եղել: Վերջին ամիսներին, նշել է նա, ամերիկյան արտադրության պաշտպանական սպառազինության մատակակարումները Ճապոնիա արագացել են:

Այդ գործարքից բացի Տոկիոն եւ Վաշինգտոնը հույս ունեն համագործակցել տիեզերքի յուրացման ոլորտում, մասնավորապես Ճապոնիան կմիանա  ամերիկյան տիեզերագնացների տիեզերք ուղեւորման առաքելությանը:

«Մենք կուղեւորվենք Լուսին, շուտով կուղեւորվենք Մարս», — ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ ռազմական տեսանկյունից այժմ տիեզերքից կարեւոր ոչինչ չկա:

Խոսելով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության մասին, Թրամփը  նշել է, որ այստեղ կա «անհավանական մեծ անհավասարակշռություն», որը ժամանակի ընթացքում պետք է վերացնել: Հետեւաբար, կողմերը, ասել է նախագահը, այժմ աշխատում են առեւտրային համաձայնագրի կնքման ուղղությամբ:

«Կարծում եմ, որ մենք ինչ-որ բան կհայտարարենք, հնարավոր է օգոստոսին, եւ դա լավ կլինի երկու երկրների համար», - հավելել է Թրամփը:

 

Հաջորդ անգամ ԱՄՆ նախագահը եւ Ճապոնիայի վարչապետը պետք է հանդիպեն այս տարվա ամռանը ճապոնական Օսակայում կայանալիք G20 գագաթնաժողովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ