News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ երեկոյան հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու հրադադարի ռեժիմի պահպանմանն առնչվող մի շարք հարցեր:

Ինչպես հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը, հանդիպումից հետո ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին նշել է, որ քննարկել են միջոցառումները, որոնք կնպաստեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը:

«Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպումներն արդյունավետ էին: Միջոցառումները պետք է շարունակական լինեն: Ստեփանակերտում դրա անհրաժեշտությունը հասկանում են»,- նշել է նա:

Ռուս համանախագահ Իգոր Պոպովի խոսքով՝ միջնորդները Լեռնային Ղարաբաղում դրական արձագանք են լսել՝ կապված հրադադարի ռեժիմի պահպանման հետ: Ինչպես նաեւ դրական արձագանք՝ կապված գերիների հարազատներին այցերի կազմակերպման հետ:

«Սկզբունքային համաձայնություն կա, մշակվում են մանրամասները»,- նշել է Պոպովը:

Այդ կապակցությամբ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ Արցախի իշխանությունները մշտապես կողմ են մարդասիրական մոտեցմանը, սակայն նա ընդգծել է, որ գերիների վերադարձի շուրջ քննարկմանը խոսք չի եղել հանցագործներ Գուլիեւի եւ Ասկերովի մասին:

«Նրանք այն տեսակներն են, որոնց պետք չէ պատահական սահմանախախտ համարել: Նրանք մարդասպաններ են, որոնք ծանր հանցագործություն են կատարել»,- ասել է Բաբայանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ