News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ անձնական խնդիրներ չի ունեցել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ։

Մարտին Ավակովը Սաակաշվիլու երկիր գալու ծրագրերն անվանել էր «փիառ 300 դոլարով»՝ հայտարարելով, որ դատական արգելքի պատճառով  քաղաքական գործչին անգամ ինքնաթիռ նստել չեն թողնի, որի տոմսը գնել է։

«Ես անձնական խնդիրներ չեմ ունեցել նրա (Ավակովի- խմբ.) հետ։ Խնդիրներ ունեցել եմ համակարգի հետ։ Պորոշենկոյի հետ խնդիր կար, որովհետեւ ես ակնկալիքներ ունեի, եւ դրանք չարդարացան։ Իսկ ի՞նչ ակնկալիքներ կարող եմ ունենալ Ավակովից։ Ոչ մի»,- ասել է Սաակաշվիլին չորեքշաբթի 24 հեռուստաալիքի եթերում։

Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013-ին, որտեղ նրա դեմ քրեական մի շարք գործեր են հարուցվել, որոնցից մի քանիսով նա հեռակա դատապարտվել է բանտարկության։ 2015-ի գարնանը Սաակաշվիլին մտավ ուկրաինական քաղաքականություն, երբ այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան նշանակեց Օդեսայի նահանգապետ՝ դրանից առաջ քաղաքացիություն տալով։ Բայց արդեն 2016-ի նոյեմբերին  Պորոշենկոն ազատեց Սաակաշվիլուն՝ ասելով, որ ոչ միայն չի կատարել մարզի զարգացման խոստումները, այլեւ զգալիորեն վատացրել է մարզի տնտեսական ցուցանիշները։

2017-ի հուլիսի վերջին Պորոշենկոն զրկեց նրան ուկրաինական քաղաքացիությունից։ Ավելի ուշ Սաակաշվիլին բողոք ներկայացրեց ուկրաինական դատարան, այն դեռեւս չի քննարկվել։ Ուկրաինայի իշխանությունները 2018 թվականի փետրվարին Սաակաշվիլուն արտաքսեցին Լեհաստան, որի տարածքից նա 2017 թվականի աշնանն ապօրինաբար հայտնվել է Ուկրաինայի տարածքում՝ խախտելով սահմանապահ եւ իրավապահ  պատնեշները։ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն արգելել է Սաակաշվիլուն երկիր մտնել մինչեւ 2021 թվականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ