News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, տեղյակ չէ՝ արդյոք Հայաստանը տվել է իր համաձայնությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությանը:

«Դեռ կես տարի կա, եւ, գուցե, Բելառուսը մտափոխվի եւ հանի իր թեկնածուին»,-այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հովհաննես Իգիթյանը:

«Հայաստանը փորձում է ՀԱՊԿ-ի կանոնադրության որոշ բացերը փակել եւ առաջարկություններ անել այս անհեթեթ իրավիճակի հետ կապված, երբ գլխավոր քարտուղարը վաղաժամկետ դադարեցնում է գործունեությունը եւ այլեւս հստակ չէ, թե ինչ է լինելու։ Իսկ ինչ վերաբերվում է Զասին, ապա կա պրոցեդուրա: Երբ այդ հարցը կգա, Հայաստանը իր դիրքորոշումը կներկայացնի: Մենք ո՛չ կողմ ենք, ո՛չ դեմ ենք: Այսօր էական չէ՝ որեւէ երկիրը կո՞ղմ է, թե՞ դեմ է, որովհետեւ կա ընտրելու գործընթաց»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է քննադատությանը, թե ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանը փոխհամաձայնության է եկել, որ կընդունեն ադրբեջանամետ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, եթե մինչև 2020 թ․-ն ՀԱՊԿ նոր քարտուղար չընտրվի, պատգամավորը նշեց, թե ինքը կտրականապես համաձայն չէ այդ քննադատության հետ. «Նայեք, թե ինչ է եղել․ ՀՀ թեկնածուն հայտնի դեպքերից հետո դադարեց լինել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, որից հետո վակուումային իրավիճակ ստեղծվեց, քանի որ կանոնադրությունը պատասխան չէր տալիս։ Սա հարց չէ՝ Հայաստանն ուզում է, թե չի ուզում, այլ Հայաստանն ասում էր, որ նման իրավիճակը պետք է կանոնակարգվի կանոնադրությամբ և առաջարկեց իր տարբերակը, որը բոլորի համար է։ Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀ -ն որևէ պայմանավորվածության չի գնացել, որևէ համաձայնություն չի տվել»,- ընդգծեց Իգիթյանը։

Այն լուրին, որ Փաշինյանի եւ Պուտինի հարաբերություններում լարվածություն կա Իգիթյանը չհամաձայնեց. «Տեղեկություններ ունեմ, որ այս լուրը եկել է Հայաստանի մամուլից, եւ ես գիտեմ մոտավորապես՝ ով է անընդհատ այդպիսի լուրեր մամուլին ուղարկում, որովհետեւ Ղազախստանից այսպիսի լուրեր չունենք: Ես գիտեմ՝ ով է, բայց եկեք անուն-ազգանուն չասեմ: Անընդհատ ուզում են ցույց տալ, որ իբր Հայաստանը նվազ կարգավիճակ ունի ԵՏՄ-ում, եւ ՀՀ վարչապետի հանդեպ կա հատուկ վերաբերմունք: Դա այդպես չէ, ՀՀ լիարժեք անդամ է, եւ Հայաստանի առաջարկությունները ընդունում են, եւ Հայաստանը նաեւ քննարկում է այլ գործընկերնրի առաջարկությունները: Այսպես է աշխատում, եւ այսպես պետք աշխատի այդ կառույցը, բոլոր հավասար են: Այդ կազմակերպությունը եթե այլ ձեւով աշխատեց, ապա խնդիրներ կունենան բոլորը, այդ թվում՝Ռուսաստանը»,- ասաց Իգիթյանը:

Նշենք, որ Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զասի հետ հանդիպմանն արդեն իսկ հայտարարել է, թե «ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մասնակցում է «Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժությանը
«Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման...
ՀՀ պաշտպանության փոխնախարարը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակում անցկացված աշխատանքային նիստին
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ.Ղամբարյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 9-ից 11-ն անցկացված ՀԱՊԿ անդամ...
Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումը մեկնել է Բելառուս
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի եւ միջոցների «Որոնում-2019» զորավարժությանը...
ՀԱՊԿ-ը Բիշքեկում հանդիպմանը արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքելու մեխանիզմ կկարգավորի
ՀԱՊԿ-ը կփորձի արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքելու մեխանիզմ կարգավորել...
Նոյեմբերին Երեւանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը. ԱԺ նախագահ
Կմասնակցեն ոչ միայն Վ.Վոլոդինը եւ իմ ՀԱՊԿ մյուս գործընկերները, այլեւ այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ եւս...
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հանդիպմանը
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման...
Ամենաշատ