News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու կասկածանքով բերման ենթարկվածը ՀՅԴ–ական Յուրա Հովհաննիսյանն է։

Նա այսօր է բերման  ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Քաղաքացուն  բերման ենթարկելու ոստիկանության հաղորդագրությունից հետո «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը և այլ դաշնակցականներ Facebook սոցիալական ցանցում գրառումներ էին կատարել՝ հայտնելով, որ իրենց վրա են վերցնելու ՀԱԿ ակտիվիստին ծեծելու պատասխանատվությունը։

Մանուկյանը և մի խումբ այլ դաշնակցականներ այս պահին  Ոստիկանության Կենտրոնականի բաժնում են։

Նշենք, որ հունիսի 3–ին ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Նա նաեւ լուսանկար էր հրապարակել բռնության հետքերով:

Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք:

Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ