News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում հունիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է «Զիլ» մակնիշի քարշակ ավտոմեքենային և դիմել փախուստի:

«Զիլը» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել ձորակում, իսկ «Զիլի» վրա բարձված ГАЗ 3110-ն էլ գլխիվայր շրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարից տուժածներ չկան:

Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «Զիլին» հարվածած ավտոմեքենան «Գազել» է, որը ընթանում է դեպի Գավառ:

Ճանապարհային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան:

Ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Տպել
Ամենաշատ