News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեում դեռ 2018 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ Ամուլսարի ծրագրի նախագծի փորձաքննության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այս քրեական գործի շրջանակներում պատվիրվել է միջազգային փորձաքննություն, որն իրականացնում է լիբանանյան ELARD ընկերությունը։ Ըստ շրջանառվող լուրերի` շուտով պետք է հայտնի լինեն այդ փորձաքննության արդյունքները։ Այս առումով ունենք մի շարք դիտարկումներ, որոնք ներկայացնում ենք հանրությանը, քննչական կոմիտեին եւ ՀՀ կառավարությանը․

Հաշվի առնելով, որ այս խնդիրը վերաբերում է բնական միջավայրի, մարդկանց առողջության եւ մեր պետության էկոլոգիական անվտանգությանը, ապա այդ փորձաքննության բոլոր արդյունքները պետք հասանելի լինեն հանրությանը։

Փորձաքննական բոլոր հաշվետվությունների անգլերեն եւ հայերեն տարբերակները պետք է անպայման ամբողջությամբ հրապարակվեն ՀՀ քննչական կոմիտեի կայքում։

Շահագրգիռ գիտական, մասնագիտական եւ հանրային շերտերին պետք է հնարավորություն եւ ժամանակ տրվի՝ վերլուծելու դրանց հավաստիությունը, գիտական հիմնավորվածությունն եւ լիարժեքությունը։

Արդյունքները պետք է հանրային քննարկում անցնեն բոլոր շահագրգիռ եւ մասնագիտական կողմերի հետ՝ հատկապես Ջերմուկ համայնքի բնակիչների, որոնք 2006 թվականից զրկված են եղել Ամուլսարի մասին որոշումներ կայացնելու գործընթացներին մասնակցելուց։

Կարեւոր ենք համարում, որ այս գործընթացի համար պատասխանատու մարմինները հանրությանը տեղեկացնեն գործընթացի ակնկալվող փուլերի ու հատկապես արդյունքների հրապարակման հստակ ժամկետների մասին. սա կենսական հարց է հատկապես Ջերմուկ համայնքի բնակիչների համար՝ հաշվի առնելով, որ Ամուլսարի մոտ արդեն շուրջ մեկ տարի անդադար ընթացող հավաքը (լեռան գագաթ տանող փակված ճանապարհները)»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է…
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ