News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Օրինագծով կարգավորվում եւ պարզաբանվում են այն անձանց անվտանգության ապահովման միջոցներն ու մեթոդները, որոնք դատավարության մասնակից են: Այս մասին հունիսի 6-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այս օրինագծով հստակեցվում է պաշտպանություն իրականացնող սուբյեկտը եւ նշվում են մեթոդներն ու միջոցները, որոնք հնարավոր կլինի կիրառել նրանց անվտանգության ապահովման դեպքում: «Պետք է նշեմ, որ Քրեադատավարական օրենսգրքում հիմա չի նշվում սուբյեկտների շրջանակը, որոնց պարտականությունների մեջ է մտնում անձանց եւ դատավարության մասնակիցների անվտանգության ապահովումը»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը հաճախ ոչ միշտ պետք է իրականացնի այդ գործառույթները:

Նշենք, որ օրինագիծը միաձայն ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ