News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ակնկալվում է, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններն ընդունելուց հետո ամեն տարի 4 տոկոսով կավելանան վառելիքի, գազի, բենզինի եւ նավթամթերքի ակցիզային հարկերը: Այդ մասին հունիսի 7-ին Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ վառելիքի գնի բարձրացումը կավելացնի նաեւ տրանսպորտային ծախսերը:

«Կմեծանա Հայաստանում տրանսպորտի սակագնի բարձրացման հավանականությունը: Գյուղտեխնիկայի շահագործման ծախսերը եւս կավելանան»,-պարզաբանել է Խաչատրյանը:

Պատգամավորը համոզված է, որ տրանսպորտային ծախսերի ավելացումը կհանգեցնի մյուս ապրանքների գնաճին եւ բացասաբար կանդրադառնա տեղական արտադրանքի մրցունակության վրա, եւ, հետեւաբար, բացասական ազդեցություն կթողնի բնակչության բավականին լայն շերտերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ