News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 09
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ղարաբաղյան հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնեն հակամարտող կողմերը: Հունիսի 11-ին մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով եւ Ադրբեջանի հետ սերտ կապեր ունենալով, նշանակալի դեր է խաղում միջնորդական առաքելությունում, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որտեղ բոլոր գործողությունները համակարգվում են մյուս գործընկերների հետ, սակայն Մոսկվան չի կարող որեւէ կողմի դիրքորոշումը պաշտպանել:

«Ռուսաստանը հանդես է գալիս էսկալացիա չլինելու օգտին, ինչպես նաեւ կողմ է ինտենսիվ բանակցությունների կարգավորմանը:  Դրա դրսեւորումներից է նաեւ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Բաքվից եւ Երեւանից գործընկերների հետ, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պարբերական այցերը տարածաշրջան: Մենք մեր կողմից օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, սակայն ամեն ինչ մեզանից կախված չէ», - ասաց դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը հիշեցրեց, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին եւ միշտ դեմ է  այնպիսի իրավիճակների ստեղծմանը, որոնք էսկալացիայի  ուղով գնալու ցանկությունը կառաջացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեմ պնդել, որ իրականում 400 հա տարածքը բանակը ետ վերցնի՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան
Այո, անկասկած սա հաղթանակ էր՝ հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ...
Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջան պետության անկյունաքարը. Քուվեյթում ՀՀ դեսպան
Ադրբեջանը շարունակում է Սիրիայից ահաբեկիչների հավաքագրել և ուղարկել Կովկաս՝ խաղաղ հայ բնակչության դեմ...
Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր. «Ժառանգություն»
Բազմաբևեռ դարձող աշխարհակարգում Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունն այն պետությունների հետ, որոնց շահերն առկա են մեր նալիքի...
Ցանկացած ինքնաթիռի, ուղղաթիռի օդ բարձրանալը, տարբեր ուղղություններով շարժվելը ֆիքսվում է. Տիգրան Աբրահամյան
Հակառակորդի օդուժի՝սահմանից վտանգավոր հեռավորության վրա գտնվելու...
Ընդդիմադիր գործիչը խիստ քննադատություն է հնչեցրել ՀՀ իշխանությունների՝ Ղարաբաղի մասով քաղաքականության կապակցությամբ
ՀՀԿ ներկայացուցիչը վստահություն հայտնեց, որ խաղաղության մասին պետք է ոչ թե խոսել, այլ՝ պարտադրել․․․
Չի լինելու երբեւէ զիջում, չի լինելու չբալանսավորված լուծում. Մենք ասում ենք՝ ստատուս եւ անվտանգություն. ԱԳ նախարար
Երկու տարվա ընթացքում մենք իրականում այդ գործառույթները իրականացրել ենք, եւ այս շրջանում մեզ համար ձեւավորվել է երեք աշխատանքային ուղղություն...