News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Չինաստանը վճռական պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը շարունակի սրել առեւտրային հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե կողմերին չհաջողվի համաձայնության հասնել Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում,  ապա հավելյալ մաքսատուրքեր կսահմանվեն չինական ապրանքների համար, հաղորդում է Reuters-ը:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կրկին չի հաստատել Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպման հնարավորությունը՝ հայտարարելով, որ համապատասխան տեղեկությունն իր ժամանակին կհրապարակվի նախարարության կայքում:

«Չինաստանը չի ցանկանում առեւտրային պատերազմ սկսել, սակայն մենք չենք վախենում դրանից: Չինաստանը բաց է թողնում բանակցությունների համար դուռը: Եթե ԱՄՆ-ը ցանկանում է սրել առեւտրային հարաբերությունները, ապա մենք վճռական կարձագանքենք եւ կպայքարենք մինչեւ վերջ»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ