News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փաստաբան Զորայր Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Նամակը փաստաբանը հրապարակել է Facebook-ի իր էջում։ 

«Հարգելի պարոն Դանիելյան,

Դեռեւս սույն թվականի հունիսի 12-ին պաշտոնապես դիմել եմ Ձեզ (դիմումի էլեկտրոնային տարբերակը ստորեւ) Բ. Մկրտչյանին Ձեր վարույթում գտնվող վերաքննիչ վարույթի նյութերը տրամադրելու եւ վերջինիս կողմից վիճարկվող դատական ակտերի բողոքարկման ժամկետը վերականգնելու խնդրանքով, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չեմ ստացել:

Հարկ եմ համարում նշել, որ կապ եմ հաստատել Ձեր աշխատակազմի հետ եւ տեղեկացվել, որ դիմումը այն մուտքագրվելուց երկու ժամ անց արդեն Ձեր աշխատակազմում է եղել եւ այն ուսումնասիրելուց հետո ինձ պետք է պատասխան ներկայացվեր դրա վերաբերյալ: Հետագա բոլոր կատարածս զանգերը մնացել են անպատասխան:

Նկատի ունենալով, որ Ձեր նախագահությամբ վերաքննիչ վարույթը հասել է վերաքննիչ բողոքների հիմքերի ու հիմնավորումների ներկայացման փուլ, անհրաժեշտ եմ համարում նույն դիմումը ներկայացնել հրապարակայնորեն:

Նկատի ունենալով վստահորդիս դատավարական իրավունքների իրացվելիության վերաբերյալ առկա վտանգը, Ձեր դիրքորոշումը ակնկալում եմ ստանալ հնարավորինս սեղմ ժամկետում:

«Մարտի 1»-ի իրադարձություններից տուժող Բաբկեն Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյան», - ասված է բաց նամակում։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ