News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Հեղափոխության նպատակը սեփականության վերաբաշխումն է: Այս մասին «5-րդալիքին» տված հաեւրցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Սա չի վերաբերվելու 2-3 մարդկանց, սա, ըստ էության, հնարավորություն է տալու ազդեցություն ունենալ յուրաքանչյուր քաղաքացու վրա, ով գոնե ինչ-որ բան ունի: Առաջին հերթին խոցելի են դառնալու այս իշխանություններից հետո մյուս իշխանությունների համար մարդիկ, որոնք հարստացել են 90-ականների սկզբին։ 90-ականներն են եղել իսկական թալանի, ստվերային տնտեսության հսկայական ծավալի տարիներ: Այդ մարդկանց երբ հացնեն, թե որտեղից է քո հարստությունը, բացատրություն չի ունենալու»,-ասաց նա:

Նա անդրադարձավ նաեւ «գույք պարտքի դիմաց» ծրագրին՝ նշելով, որ դա աամենահաջողված ծրագրերից է եղել Հայաստանում. «100 մլն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնվեցին գործարարներ, որոնք գրեթե չէին աշխատում: Այդ պարտքն իմը չէր: Իմ կառավարման ժամանակներում մեր պարտքը չի աճել։ Ես ժռանգել եմ ՀՆԱ-ի 46 տոկոսանոց պարտք, երբ թողել եմ պաշտոնը,  ՀՆԱ-ի 13 տոկոսն էր կազմում արտաքին պարտքը։ Մենք աճել ենք ոչ թե պարտք կուտակելու հաշվին, այլ պարտքի տեսակարար կշիռը նվազում էր»:

Հարցին, թե ինչու ժամանակին քաղաքական գնահատական չտվեց ՀՀՇ-ին եւ առաջին նախագահին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Բռնենք պատերին ծեփենք, ասֆալտին փռենք» ցանկություն եղել է շատերի մոտ, բայց պետք է երկրի առջեւ հրատապ  խնդիրների լուծմամբ զբաղվես եւ ոչ թե գնաս դեպի անցյալ։ Այն հաջողությունները, որոնք գրանցել ենք տնտեսական ոլորտում, երբեք չէինք ունենա, եթե խրվեինք անցյալում։ Երբ երկրի բյուջեն ընդամենը 300 մլն դոլար էր, իսկ ՀՆԱ-ն 1․8 մլրդ դոլար, ինչի՞ դեմ պայքարես։ Ողջ ամբողջ էներգաին ու եռանդդ պետք է ուղղես երկիր կառուցելուն»։ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ չի փոշմանել իր այդ քայլի համար:

Իր դեմ գործի վերաբերյալ Ռոբերը Քոչարյանը նշեց, որ այն, ինչ կատարվում  է իր հետ, մնալու է որպես այս իշխանության խայտառակությունը,եւ հիշվելու է այն,  թե ինչ վիճակում է ինքն ընդունել պետությունը, եւ ինչ վիճակում՝ հանձնել։

«Ես ընդունել եմ Հայաստանը այն վիճակում, երբ Երեւանում կար 3 լուսավորված փողոց, աշխատում էր 2 ռեստորան, 2 խորովածանոց: Բեզինը վաճառում էին կանիստրներով։ Ինչպես եմ հանձնել՝ տեսել եք Հյուսիսային պողոտայով,  հարյուրավոր դպրոցներ կառուցելով։ Մենք զարգանում էիք 3 անգամ ավելի մեծ տեմպերով, քան համաշխարհային տնտեսությունը։ Այ սա է իսկական տնտեսական հեղափոխությունը, թեկուզ եւ այդ բառը կիրառելի չէ տնտեսության համար։ Պետք է հասկանանք, որ տնտեսական աճը թռիչքաձեւ կարող է անվանվել, եթե դու երկնիշ թվով ես աճում, կամ եթե համեմատվես քո հարեւանների, տարածաշրջանի հետ, առնվազն կրկնակի ավելի արագ ես զարգանում, ինչը եղել է հենց այն ժամանակ: Միջին տնտեսական աճը եղել է 10․4 տոկոս, մենք աշխարհում ամենից արագ զարգացող 5-յակի մեջ էինք, այ սա է թռիչքաձեւ աճը»։

Հարցին, թե ինչպես է գնահատում տնտեսության վիճակն այսօր, Քոչարյանը պատասխանեց, որ շատ հակասական է այն, ինչ կատարվում է տնտեսության մեջ։ «Երբ լսում ես իշխանավորներին եւ անկախ տնտեսագետներին, տպավորությունն այնպիսին է, կարծես տարբեր երկրներից են խոսում։ Անհասկանալին նա է, որ կանխատեսելիություն չկա իշխանության կողմից վարվող քաղաքականության հարցում, չես հասկանում, այս կառավարությունը լիբերա՞լ է, սոցիալի՞ստ է, թե ինչ է։ Իզմերի բացակայությունը նշանակում է քաղաքականության կանխատեսելիության բացակայություն, իզմերը նշանակում են, դու հասկանում ես՝ ինչ ճանապարհով է կառավարությունն առաջ շարժվելու։ Եթե չկան իզմերը, մնում է մեկ եւ ամենից վատ իզմը, որը կոչվում է պոպուլիզմ: Երբ քո քայլերը ձեւավորվում են պահի, հաճոյանալու կամ մեկի տրամադրության արդյունքում։ Տնտեսության համար ամենավատն անորոշությունն է, երբ մարդիկ չեն հասկանում, թե կառավարությունն ինչ է ուզում։ Իրենք հպարտանում են, որ իզմեր չունեն, դա հպարտանալու բան չէ»:

Դիտարկմանը, որ իշխանությունը հայտարարում է, որ ոչ մեկի բիզնեսի մեջ փայ չեն մտնում, դաշտն ազատ է, բոլորը կարող են գալ գործ սկսել, Քոչարյանն արձագանքեց. «Մի կողմից ճիշտ բաներ են ասում ներդրողներին, մյուս կողմից տեսնում ես՝ ինչպիսի հարձակումներ են տեղի ունենում բիզնեսների վրա՝ ձերբակալումներ, «մասկի շոուներ», որից հետո աստղաբաշխական թվերով ակտեր, հետո բոլորը մոռանում են սրա մասին եւ արտադատարանային կարգավորումներով հարթվում են հարցերը։ Հասկանալի չէ՝ երբ դու ակնհայտ ցույց ես տալիս, որ կողմնակից ես լիբարալ մոդելին, եւ դրա հետ զուգահեռ շատ խիստ կոմունիստական վերաբերմունք ունես սեփականության, բանկային գաղտնիքի, անձնական տվյալների նկատմամբ։ Չես կարող այս ամենը համատեղել մեկ քաղաքականության շրջանակում։ 

Հեղափոխությունը ձգտում է միշտ թշնամի գտնել, թիրախավորել, հասարակությունը բաժանել սեւ ու սպիտակի։ Սա ձեւ է բնակչության որոշ շերտերի առջեւ բարեհաճելու համար, բայց սա երկիրը զարգացնելու ճանապարհ չէ։

Ի՞նչ նպատակ է դնում կառավարությունն իր առջեւ՝ վարկանիշ պահելո՞ւ, թե՞ երկիրը զարգացնելու։ Կարճատեւ առումով սա վարկանիշ պահելու, բայց երկարաժամկետ առումով երկրի տնտեսությունը քայքայող տարբերակ է։ Քայլերը հակասական են, հենց իզմերն են պետք, որ յուրաքանչյուր քաղաքացի, գործարար հասկանա այն կորիդորը, այն սահմանները, որոնց մեջ քաղաքականությունն իրականացվելու է։ Պետք է ոչ թե հարուստին աղքատացնել, այլ աղքատին հարստացնել, հարուստին աղքատացնելը երբեք չի բերել աղքատի հարստացման։

Փորձերը վերցնում են այն երկրներից, որոնք առնչություն չունեն ՀՀ այսօրվա վիճակի հետ։ Վերցնենք հայտնի ալբանական մոդելը։ Ալբանիան մի երկիր է, որի դատական համակարգը սերտաճված էր հանցավոր մաֆիայի հետ, մաֆիայի եվրոպական կենտրոնն էր։  Մենք ունե՞նք նման սիմբիոզ դատական համակարգի եւ հանցավոր աշխարհի միջեւ, իհարկե չունենք, այդ մոդելն ընդհանրապես կապ չունի, եւ այն կիրառել միայն այն պատճառով, որ դու որոշել ես, որ ինչ որ մարդկանց պետք է բոմժ սարքես, դու երկի՛րն ես բոմժ սարքելու։ Եվ ոչ մի աղքատ չի հարստանալու։ Փորձում ես առաջնորդվել ժողովրդի մի հատվածի անառողջ պատկերացումներով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վճռաբեկ բողոքը
Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, փաստաբանները վճռաբեկ բողոք էին ներկայացրել կալանքի տեսքով խափանման միջոցի չեղարկման մասին...
Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր՝ հուլիսի 16–ին, վճռաբեկ բողոք է ներկայացնել նախագահի նկատմամբ...
Մի քանի օր առաջ այցելել եմ Ռոբերտ Քոչարյանին. Արման Թաթոյան
Իմ խնդիրը պահման պայմանների հետ կապված հարցերն են...
Վենետիկի հանձնաժողովը փաստեց՝ Քոչարյանի գործում իշխանությունը միջամտել է դատարանների գործունեությանը. Սարգիս Գրիգորյան
NEWS.am-ի հարցին պատասխանում է GPARTNERS իրավաբանական գրասենյակի գործընկեր Սարգիս Գրիգորյանը...
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը արձակուրդ է մեկնել
Խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության օրը դեռևս հայտնի չէ...
Քոչարյանի գործով բարդ իրավական խնդիր է ստեղծվել. Դատավոր
Վերաքննիչ դատարանի դատավորը չպատասխանեց հարցին, թե արդյոք երկրում առկա է սահմանադրական ճգնաժամ, թե՝ ոչ...
Ամենաշատ