News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայում իր շահերը պաշտպանելով՝ Իսրայելը ոչ մի կերպ վտանգի չի ենթարկի ռուսական զորքերը: Երեքշաբթի այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ բացելով  «ՌԴ-ԱՄՆ-Իսրայել» ձեւաչափով Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ բանակցությունները: Քաղաքական գործչի ելույթի տեսանյութը ներկայացված է Twitter-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՌԴ կառավարությանը եւ նախագահ Վլադիմիր Պուտինին Իսրայելի հետ  դեկոնֆլիկտինգի մեխանիզմի ստեղծման  (Սիրիայում) հարցով սերտ համագործակցության համար, - ասել է նա,-ես կցանկանայի հավաստիացնել, որ պաշտպանելով մեզ, մենք ոչ մի կերպ վտանգի չենք ենթարկի ռուսական ուժերին:

Նեթանյահուն հավելել է, որ Իսրայլը կշարունակի հակազդեցություն ցուցաբերել Սիրիայում Իրանի ամրապնդվելու փորձերին:

«Իսրայելը գործել է 100 անգամ, որպեսզի կանխի Սիրիայում իրանական դիրքերի ամրապնդումը,-ասել է նա,-Իսրայելը կշարունակի խոչընդոտել Իրանին՝ հարեւան տարածքները մեզ վրա հարձակվելու համար օգտագործելու գործում»:

Կայուն Սիրիա

Իսրայելի վարչապետը նշել է, որ Սիրիայում կայունությունը բխում է ինչպես Իսրայելի, այնպես էլ ՌԴ եւ ԱՄՆ-ի շահերից:

«Բոլոր 3 կողմերը կցանկանային Սիրիայում խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն տեսնել», - ասել է Նեթանյահում:

Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Դոնալդ Թրամփին իրենց ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորության համար եւ նշել, որ այդ երկրների հետ Իսրայելի հարաբերությունները հասել են աննխադեպ բարձր մակարդակի»:

Խոսելով Սիրիայում իրավիճակի մասին՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը բազմիցս խոչընդոտել է Սիրիայի տարածքում «Հըզբոլալլահ» կազմակերպությանը իրանական զենքի մատակարարմանը, սակայն չի վտանգել ռուս զինծառայողներին:

Ընդ որում, նրա խոսքով, իրավիճակի հետագա կարգավորումը պետք է հիմնված լինի 2011-ից Սիրիայում ներկա բոլոր օտարերկրյա զորքերի դուրսբերմանը:

Օտարերկրյա զորքերի դուրսբերում

Նեթայահուն ընդգծել է, որ Իսրայելը, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն հետեւում են 2011-ից  հետո Սիրիա ժամանած  բոլոր օտարերկրյա զինծառայողների դուրսբերման նպատակին:

«Մենք      մեկ ընդհանուր նպատակ ունենք՝ որպեսզի 2011-ից  հետո Սիրիա ժամանած  ոչ մի օտարերկյա ուժ այնտեղ չմնա:

Կարծում եմ՝ ընդհանուր ջանքերով, մենք կկարողանանք հասնել այդ նպատակին, դրանով իսկ ավելի կայուն Մերձավոր Արեւելք ստեղծելով, ամեն դեպքում, այդ հատվածում: Բոլոր օտարերկրյա զորքերի դուրսբերումը բարենպաստ կլինի ՌԴ, ԱՄՆ եւ Սիրիայի համար», - ասել է նա:

«Մենք կցանկանայինք քննարկել այդ նպատակին հասնելու կոնկրետ միջոցները», - հավելել է Նեթանյահուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ