News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան զգուշացրել է Իրանին, որ միջուկային գործարքի իր պարտավորությունների խախտումը լուրջ սխալ կլինի: Այս մասն հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ հավելելով, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան Թեհրանին հասկացնել են տվել, որ դա իրենց շահերից չի բխում, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, որ Իրանը նոր քայլեր կձեռնարկի միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորությունների կրճատման հարցով:

«Իրանը հայտարարել է, որ այլեւս չի իրականացնի համաձայնագրով իր որոշ պարտավորություններ: Իրանի կողմից համաձայնագրի խախտումը լուրջ սխալ է եւ վատ արձագանք ԱՄՆ-ի ճնշմանը»,- ասել է Ժան-Իվ Լե Դրիանը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան՝ եվրոպական երկրները, որոնք համաձայնագիր են կնքել, հայտարարել են, որ համաձայնագրի խախտումը չի բխում իրենց շահերից, եւ նրանք աշխատում են իրավիճակի դեէսկալացիայի շուրջ:

«Այդ համաձայնագիրն ամենալավ երաշխիքն է տարածաշրջանի կայունության համար, եւ մինչ այժմ մենք համոզված էինք, որ Իրանը կիրականացնի իր պարտավորությունները»,- հավելել է նախարարը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ