News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունսիի 22-ին տաք հետքերով հայտնաբերել են Երևանում ֆիլիպինցի զբոսաշրջիկներից խաբեությամբ գումար վերցնողներին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, այդ օրը ոստիկանություն էր դիմել Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի Իոննա Օկամպոինը և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը 2 ֆիլիպինցի զբոսաշրջիկներից խաբեությամբ վերցրել է 30 հազար դրամ:

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խարդախությունը կատարել են Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Խաչատուր Խ.-ն և Երևանի բնակիչ, 49-ամյա Գոռ Մ.-ն:

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ վերջիններս ներկայացել են գծային բաժին, գումարը վերադարձրել են տուժողներին և ստորագրությամբ բաց են թողնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ