News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ծեծի ենթարկված սիրիահայ բժիշկը մահացած հիվանդի վիրահատության հետ որեւէ կապ չի ունեցել։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը։ Նշենք, որ նա նախօրեին դիմել էր ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում վիրահատությունից հետո մահացած հիվանդի որդին, ով աշխատում է ֆինանսների նախարարությունում որպես առաջատար մասնագետ, ծեծել էր բժշկին։

«Հիվանդը 1 անգամ վիրահատվել է «աջ մասի ճողվածքից», դրանից որոշ ժամանակ հետո, արվել է երկրորդ վիրահատությունը, կատարվել է հաստ աղիքի հեմիկոլէկտոմիա։ Վիրահատությունից առաջ վերցվել է գրավոր համաձայնագիր հիվանդի հարազատներից, որ նրանք տեղյակ լինեն, թե ինչպիսի բարդ վիրահատություն է լինելու, եւ ինչպիսի հետեւանքներ կարող են լինել, ընդհուպ մինչեւ հիվանդի մահ։ Ու այդ մարդիկ գրավոր տվել են իրենց համաձայնությունը»,- պատմեց ԲԿ-ի փոխտնօրենը։

Տնօրենը հայտնեց նաեւ, որ վիրահատությունից մի քանի օր հետո՝ գիշերը, հիվանդասենյակում հիվանդի կինը հայտնաբերել է ամուսնուն մահացած. «Վիրահատությունից հետո հիվանդը դուրս է եկել, քայլել է, իրեն լավ է զգացել, ու գիշերը քնած ժամանակ մահացել է։ Դրանից հետո մահացած հիվանդի որդին գիշերով եկել ու միանգամից ծեծի է ենթարկել հերթապահ բժշկին, ով վիրահատության հետ բացարձակ կապ չի էլ ունեցել։ Բժիշկն էլ այնքան պարկեշտ է եղել, որ անգամ չի պատասխանել իրենց»։

Մանուկյանն ասաց, որ առավոտյան տեղեկանալով դեպքի մասին՝ ոստիկանությանը հաղորդում են տվել. «Ես չգիտեմ, թե հիմա կորակեն դա հանցագործություն, թե՝ ոչ, բայց այդ մարդը իր քայլի համար պետք է կրի համապատասխան պատիժ, եւ հակառակը, մենք կկրենք մեր պատասխանատվությունը, եթե  դատաբժշկական փորձաքննությունը պարզի, որ մեր բժիշկները թերացել են վիրահատելիս»։

Հերթապահ բժիշկ Արման Տ.-ն NEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց դեպքից խոսել, միայն ասաց, որ սիրիահայ է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ