News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները, որը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի առանցքային մասնակիցն է, կրճատում է ռազմական ներկայությունը Եմենում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածության սրման պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով չորս արեւմտյան դիվանագիտական աղբյուրների։

Երկու դիվանագետի խոսքով՝ ԱՄԷ-ն  չորս զորատեսակ դուրս է բերել Ադենի հարավային նավահանգստից եւ Եմենի արեւմտյան ափից։ Դիվանագետներից երեքը հայտարարել են, որ Աբու Դաբին կնախընտրեր ձեռքի տալ ունենալ իր ուժերը եւ սպառազինությունները, եթե լարվածությունը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ էլ ավելի աճի Պարսից ծոցում լցանավերի վրա հարձակումից եւ Թեհրանի կողմից անօդաչուն խոցելուց հետո։

«Ճիշտ է, որ եղել են զորքերի որոշ տեղաշարժեր, բայց դա Եմենի պատճառով չէ»,- Reuters-ին ասել է էմիրությունների բարձրաստճան պաշտոնյան՝ ավելացնելով, որ ԱՄԷ-ն նախկինի պես լիովին հավատարիմ է ռազմական կոալիցիային եւ «չի թողնի վակուում Եմենում»։

Սակայն պարզ չէ, թե ԱՄԷ-ի ինչ քանակությամբ ուժեր կմնան Եմենում։ Արեւմտյան մի դիվանագետ ասել է, որ ԱՄԷ-ն «շատ» ուժեր է դուրս բերել Արաբական թերակղզուց վերջին երեք շաբաթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ