News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Գազպրոմ Արմենիային» տուգանելը սակագնի շուրջ բանակցությունների հետ կապ չունի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

« Պետք է պարզապես բացել տուգանքից փաստաթղթերը ու պարզել, թե ինչի համար է եղել տուգանքը: Մենք մեր գործը կատարում ենք ոչ միայն սակագին սահմանելով, այլ կան կանոններ, որոնք սահմանում են սպասարկման որակը: Այդ որակի ցուցանիշները մեր կողմից մոնիթորիգի են ենթարկվում եւ խախտումների դեպքում՝ օրենսդրությունը տույժեր է նախատեսում: Դա պարբերաբար բնույթ է կրում: Դրանից 7-10 օր առաջ էլ եղել է նախազգհուշացում, որը եւս տույժի տեսակ է»,-ասաց նա:

Բաղրամյանը տեղեկացրեց, որ գազի սակագնի շուրջ բանակցությունները «Գազպրոմ Արմենիայի» հետ շարունակվում են եւ այդ առումով որեւէ նորություն դեռ չկա:

Հարցին, թե ինչու են ձգձգվում բանակցությունները, միգուցե սպասում եք Պուտինի Հայաստան այցին, որի ժամանակ կտրվի խնդրի լուծո՞ւմը, ՀԾԿՀ նախագահն արձագանքեց. «Չեմ կարող ասել՝ ինչ կլինի: Բնականաբար, ամեն կողմ բանակցում է իր համար ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար: Մենք բանակցում ենք նվազեցնելու ուղղությամբ: Քանի որ որեւէ կողմ չի ասել, որ բանակցություններն ավարտված են, մամուլը ընդամենը ենթադրություններ է անում սակագների վերաբերյալ: Այս պահին գնի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա կախված է բանակցություններից ու դրանց ավարտից:

Բանակցությունները մի քանի փուլով են ընթանում: Ներքին շուկայում ձեւավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները որեւէ կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ: Նրա այցի հետ կարելի է կապել ավելի շատ սահմանին գնի ձեւավորումը»:

Գարեգին Բաղրամյանը հավաստիացրեց, որ «Գազպրոմ Արմենիան» այս տարվա ընթացքում չի դիմի իրենց հանձնաժողովի սակագնի վերանայման հարցով. «Գազպրոմը» ընդամենը իր խնայողությունների հաշվին չի դիմել հանձնաժողովին սակագին փոխելու հայտով: 2019 թվականին, կարծում եմ՝ չի դիմի, իսկ 2020 թվականի համար մենք նույնիսկ չունենք սահմանին գազի գնի մեծություն»:

Հարցին, թե որքան են տեւելու բանակցությունները, նա պատասխանեց. «Ինչու եք շտապում: Բավականին բարդ ու ծավալուն թեմա է բանակցվում: Բանակցվում են եւ ներդրումային ծրագրեր, եւ սակագների ձեւավորման ծախսային հոդվածներ:

«Գազպրոմ Արմենիայի» ծախսերի օպտիմալացման խնդիր կարող է լինել: «Գազպրոմի» ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսված են մինչեւ 2030 թվականը, նույնպես բերում են որոշակի արդյունքների: Դա մի կողմից բերելու է շահույթի մաշվածության ավելացման, մյուս կողմից կրճատելու է կորուստներ, պահպանման ծախսեր»,-ասաց նա՝ հավելելով, որ «Գազպրոմ Արմենիայի» հետ գործընկերային բանակցություններ են իրականացնում, իսկ սահմանին գնի շուրջ բանակցություններին ինքը չի մասնակցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ