News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիսի 4-ին Երեւանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի իններորդ նիստը։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի, ներառյալ ստորաբաժանումների՝ «Ռուսատոմ Սերվիս» ընկերության, «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ընկերությունների ներկայացուցիչներ։

Ռուսական պատվիրակությունը ղեկավարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման եւ միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը, հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նիստի մասնակիցները քննարկել են մինչեւ տարեվերջ նախատեսված աշխատանքները, Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման պայմանները՝ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներից հետո, ինչպես նաեւ մինչեւ 2021 թվականը միջոցառումների ծրագիրը։ Նախագծի իրականացման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նաեւ ատոմային էներգետիկայի համար կադրերի պատրաստման հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ համագործակցությանը․ 2015 թվականից յուրաքանչյուր տարի ռուսական կողմը հայ ուսանողներին «ատոմային» մասնագիտություններով կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռում։ Այս տարի արդեն ընտրվել է 4 թեկնածու 2019/20 ուսումնական տարվա համար։

Ատոմային էներգետիկայի ոլորտում կրթությունը հանրայնացնելու նպատակով Հայաստանում պարբերաբար անցկացվում են թեմատիկ միջոցառումներ, ինչպիսին էր 2019 թվականի հունիսի 15-ին Երեւանում անցկացրած «Look around» գիտության փառատոնը։ Միջոցառումն այցելել է ավելի քան երեք հազար մարդ, որոնք կարողացել են ծանոթանալ ատոմային տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից ուղություններին։

Կողմերն ընդգծել են Հայաստանում ատոմային էներգետիկայի հանրայնացման եւ հասարակական ընկալման ձեւավորման ուղղությամբ փախգործակցության կարեւորությունը։ Ատոմակայանի արդիականացումը իրականացվում է էներգաբլոկի արդյունավետության, հուսալիության եւ շահագործման այլ չափորոշիչների բարձրացման նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ