News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Երկրում իշխանափոխությունից հետո, այս պահին գոյություն ունի իրադարձությունների հետագա զարգացման մի քանի սցենար. մենք կա՛մ կաճենք մինչեւ կայուն բարգավաճող պետության մակարդակ, կա՛մ հետ կգլորվենք անցյալ, հին խնդիկրներին, կա՛մ ընդհանրապես կընկղմվենք անվերջանալի ներքին կոնֆլիկտների մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

Ղուկասյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր կարող է բախվել մի շարք լուրջ մարտահրավերների. «Առաջին մարտահրավերը ներքաղաքական անկայունությունն է: Մեր ազգային գոյությանը երկրորդ մարտահրավերը իշխող վերնախավի պոպուլիստական քաղաքականությունն է, որի շրջանակում կարեւոր են ոչ այնքան իրական գործերը, որքան գեղեցիկ կարգախոսները:  Բավական չէ հին իշխանությունը փոխել, պետք է նոր պետություն կառուցել: Նոր իշխանությունը մինչեւ հիմա այդպես էլ չառաջարկեց կառուցվածքային ծրագիր: Եվ վերջապես՝ մեզ համար երրորդ մարտահրավերը հին ռեժիմի հիվանդությունների պահպանումն է: Մենք չենք կարող թույլ տալ, որ կառավարությունում միայն դեմքերը փոխվեն, իսկ համակարգային խնդիրները (կոռուպցիա, կլաններ, սոցիալական շերտավորում) մնան չլուծված»:

Ղուկասյանն ընդգծեց իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ մի քանի առանցքային ուղղություններ. «Նախ՝ դա կադրային քաղաքականությունն է։ Երկրորդ՝ անհրաժեշտ է ստեղծել կայուն պայմաններ մեր բիզնեսի, առաջին հերթին՝ միկրոձեռնարկությունների համար, որտեղ զբաղված է մեր աշխատունակ բնակչության մեծ մասը։ Երրորդ՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր ճյուղերի զարգացմանը»։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա, Ղուկասյանի կարծիքով, Հայաստանը ներկա աշխարհաքաղաքական հակամարտությունների պայմաններում չպետք է մտնի ուրիշների կռիվների մեջ, դառնա դիմակայության ասպարեզ։ «Միեւնույն ժամանակ, բազմավեկտորությունը, որի մասին հիմա շատերն են խոսում, ե՛ւ Ռուսաստան, ե՛ւ Արեւմուտք տխրահռչակ սկզբունքը վտանգավոր մոլորություն է։ Այսպես, ձգտելով նվազագույնի հասցնել մեր հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ՝ արեւմտյան երկրները համառորեն մեզ մղում են հաշտության Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ անտեսելով այն, որ Անկարան եւ Բաքուն սկզբունքայնորեն պայմանավորվելու անընդունակ են։ Մեր երկրի առջեւ կանգնած են լուրջ խնդիրներ։ Բայց եթե մենք միասնություն պահպանենք, սթափ միտք, հավատ մեր ավանդույթների հանդեպ, մենք լիովին կկարողանանք լուծել դրանք ի բարօրություն ներկա եւ գալիք սերունդների»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ